Բա ձեր թիթիզությունն ո՜ւմ էր պետք

Ավարտվեց խորհրդարանական հերթական ընտրությունը, եւ մեծ հաշվով ստեղծվեց նույն պատկերը իշխող ուժի վերարտադրության տեսքով։ ՀՀԿ-ն կարծես թե կատարեց իր առջեւ դրված խնդիրը ու հաջորդ խորհրդարանում ու իշխանությունում միանձնյա մեծամասնություն կձեւավորի։ ՀՀԿ-ից բացի Ազգային ժողով կմտնի եւս երեք ուժ՝ ՀՅԴ-ն, Ծառուկյան դաշինքն ու Ելք դաշինքը։ Դժվար է Հայաստանում ապրիլի 2-ին տեղի ունեցածն ընտրություն կոչել, հաղթեց փողը, ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը և իրավապահ համակարգի անգործությունը, այսինքն՝ հաղթեց ՀՀԿ-ն։ Սակայն կարելի էր այդ «հաղթանակը» ներկայացնել առանց ծաղրի, զավեշտի, մի քիչ համոզիչ, մի քիչ իրական։ Իշխանության հրապարակած ցուցանիշներով ընտրություններին մասնակցել է մոտ 1.6 մլն մարդ: Արդեն իսկ հաշվարկներ են արվում, ապացուցվում, որ այդ թվերը փուչ են, լիակատար ունայնություն, հակառակ դեպքում Հայաստանում մշտական բնակություն ունեցողների թիվը մոտ երեք միլիոն է։ Սա է հենց ծաղրը, քանզի վերջին տարիներին անգամ պաշտոնական վիճակագրությամբ արտագաղթի ցուցանիշը նորանոր վերելքներ է գրանցում։ Ու եթե այսպես սրընթաց ու առանց նեղություն քաշելու պետք է տոկոսներ «խփեիք», ո՞ւմ եւ ինչի՞ համար էր ձեր բեմադրած թատրոնը։ Ինչու չխղճալ նորընծա վարչապետին իր «թաշախուստով»՝ Արփինե Հովհաննիսյան, Արմեն Ամիրյան, էլի ուրիշ նոր անուններ՝ թարմ ու ջահել, որոնց ասպարեզ բերելով, այս ու այնտեղ ուղարկել, իրենց բլբլոցնելով մեզ հոգնեցնելով ու վերջապես իրենց չխնայելով խնդիր էիք դրել ՀՀԿ-ի նոր դեմք կերտել, նոր իմիջ, բոլորովին տարբեր քան գալուստսահակյաններն են,  շմայսներն ու լֆիկները։ Իրականում դուք բոլորդ էլ նույնն եք, առանց մի թիզ տարբերության, դա հասկացել եք նաեւ ինքներդ, այլապես նոր իմիջով, նոր ֆասոնով նոր որակի ընտրությունների կգնայիք, չէիք կեղծի այսքան ցինիկ ու այսչափ անհիմն, առանց ավելորդ ձեւականությունների, առանց ընդդիմության։ Անկասկած կարելի է արձանագրել, որ նոր խորհրդարանը զրկվելու է իրական ընդդիմությունից, եթե ոչ, ապա իշխանությունը կարող էր ցուցանիշներ ուռճացնել մի քանիսի համար եւս։ Թեև «Ծառուկյան» դաշինքը իրեն հայտարարել է ընդդիմություն, սակայն հայտնի չէ, թե մինչեւ որտեղ է լինելու այս դաշինքի վազքը։ «Ծառուկյան» դաշինքը կրկին կատարեց և կշարունակի կատարել  իր ստանձնած առաքելությունը։ Որ Ծառուկյան դաշինքն ընդդիմություն չէ, այդ մասին բարձրաձայնում էին իրենք ՀՀԿ-ականները, Խոսրով Հարությունյանը վկա։ Կարելի է արձանագրել, որ իշխանությունը նորանուն ընդդիմադիրներից նախընտրեց Ելք-ին միայն, որն իսկզբանե պրոյեկտվեց հայտնի շրջանակներում, բնականաբար, չէր կարող մնալ փողոցում, ինչպես ասենք ՕՐՕ-ն, Ազատ Դեմոկրատները եւ նույնիսկ Արթուր Բաղդասարյանի Հայկական վերածնունդը։ Բայց հանուն արդարության այս ընտրություն կոչվող ֆարսի միակ ուրախալի փաստն այն է, որ Արթուր Բաղդասարյանը, վերջապես, իր արժանի տեղը կստանա։ Անի Սահակյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am