«ՀՀԿ-ն «հաղթել» է, և այժմ պետք է սկսվի հաղթական «ավարի» բաժանումը»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության, այսպես կոչված, օդիոզ կոնտինգենտը վարչապետ Կարեն Կարապետյանի ու երիտասարդ, նոր թիմի ցուցանակի ներքո գործնականում ամբողջ կազմով հայտնվել է խորհրդարանում՝ ռեյտինգային ընտրակարգի միջոցով: Իհարկե, Շմայսը դուրս է մնացել եւ մի քանի այլ «կարկառուն դեմքեր», սակայն ընդհանուր կազմը կլինի խորհրդարանում: Ավելին, հենց այդ կազմն է, ինչ խոսք՝ նաեւ Շմայսը, մնացյալ դուրս մնացածների հետ, ապահովել ՀՀԿ բացարձակ մեծամասնությունը: Ռեյտինգային ընտրակարգի սահմանումը այլ խնդիր չուներ էլ: Դրա միակ նպատակը եղել է ՀՀԿ մեծամասնություն ապահովելը, քանի որ լիներ Կարեն Կարապետյանը, թե հրեշտակի թեւերով որեւէ մեկը՝ ՀՀԿ ներկայիս վարկանիշը չէր կարող բարձրացնել 50 տոկոսի, այն էլ մի դեպքում, երբ այդ վարկանիշը ոչ թե զրոյից, այլ մինուսից պետք է բարձրանար: Այսպիսով, ունենք իրավիճակ, երբ ՀՀԿ-ն ներկայացել է, այսպես ասած, բյուրեղյա ցուցակով, նոր ցուցանակով, նոր դեմքերով, բայց խորհրդարանում է հայտնվել հների կամ, այսպես ասած, ՀՀԿ-ի «80-ականների զենքերի» շնորհիվ: ՀՀԿ-ն «հաղթել» է, եւ այժմ պետք է սկսվի հաղթական «ավարի» բաժանումը: Անգամ նրանք, ովքեր դուրս են մնացել, պետք է ստանան իրենց բաժինը կամ առնվազն ակնկալեն, հայացքով գոնե, որով ամեն անգամ կնայեն Սերժ Սարգսյանին: Ի վերջո, նրանք պարտվել են իրենց իսկ կուսակիցների հետ արդար «մարտում», բայց չէ՞ որ ձայն են բերել ՀՀԿ-ին՝ կուսակցությանը: Դրան զուգահեռ՝ ՀՀԿ նոր դեմքերը կամ, այսպես ասած, նոր թիմը հավակնում է իշխանության: Ստացվում է, որ հին «զենքերը» նորերին բերում են իշխանության: Ինչո՞ւ: Միամի՞տ են, թե՞ դրա դիմաց ստանալու են չափազանց թանկ փոխհատուցում: Ի՞նչ տեսքով, ո՞ւմ հաշվին: Թե՞ ռեյտինգային օդիոզ կազմը ամենեւին էլ չի պատրաստվում զիջել իշխանությունը եւ պահանջելու է, որ իրենց աշխատանքի եւ տքնանքի գնով իշխանության եկած նոր դեմքերը կամ նոր կազմը ընտրություններից հետո արդեն աշխատեն իրենց համար: ՀՀԿ-ում իսկապես առաջանում է հետաքրքրական իրավիճակ՝ ով է տանելու հաղթանակի դափնին: Ակնհայտ է մի բան, որ գործնականում անհնար է կոմպրոմիսը, եթե դրված է համակարգային բարեփոխումների խնդիր: Այսինքն՝ չեն կարող լինել բարեփոխումներ, եթե «80-ականների զենքը» դուրս չի գրվում իշխանությունից: Եթե իշխանության մեջ շարունակվում է նորի եւ հնի խաղաղ գոյակցությունը, ապա դա կնշանակի, որ լճացումն է շարունակվելու, պարզապես լճի մեջ մի քիչ նոր ջուր կավելացնեն, որ ճահճացում չսկսվի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am