Մեր ժողովուրդը ջախջախիչ պարտություն կրեց.Ազատ Արշակյան
«Հայելի» մամուլի ակումբում ,անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, «Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանը նկատեց` տարբեր պատճառներ կային ընդդիմության պարտության համար: «Խաղի սահմանված կանոններով խաղալ միայն «Ելքի» մոտ ստացվեց: Օդում կախված էր մի գաղափար`այս իշխանություններին հեռացնել: Եթե չեն արել դա, հաղթանակ չէ, եկեք մեզ չխաբենք: Եթե ՀԱԿ-ն էլ անցներ, ՕՐՕ-ն էլ անցներ, եթե միասնական ունենային այդ 50 տոկոս ձայնը, ապա էլի պարտություն էր, և մեր ժողովուրդը ջախջախիչ պարտություն կրեց»,- ասաց Պարույր Հայրիկյանը: «ԱԻՄ-ը ԵԼՔ-ին երկու նամակ է ուղարկել:Տարրական պարկեշտություն չեն ունեցել նույնիսկ պատասխանելու»,ասաց նա: Հիշեցնենք, նախաձեռնությունը սատարում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին:
