Հրանտ Թոխատյանը ոստիկանություն է կանչել՝ հրավառությունների կապակցությամբ

168.am-ը շարունակում է զրուցել հայտնի մտավորականների հետ՝ լսելու և ներկայացնելու նրանց տեսլականը՝ ի՞նչ է մեզ սպասում առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ Ազգային ժողովի նոր կազմի հետ։ Զրուցակիցն այս անգամ դերասան Հրանտ Թոխատյանն է – Մեր պաշտոնյաները երեկ ողջ օրվա ընթացքում, սկզբում՝ պարտաճանաչ այցելեցին Եռաբլուր, բայց նույն նրանք արդեն ժամեր անց չընդհատվող հրավառությունների ներքո տոնում էին հաղթանակը։ Այս իրականությունը մեկնաբանության որևէ ձևի մեջ տեղավորվո՞ւմ է։ – Դրա համար առավոտյան՝ լուսաբացին՝ ժամը 5-ի կողմերը, Ոստիկանություն եմ կանչել։ Մեր տան չորս բոլորը, որի շրջակայքում բավականին մեծ թվով ժամանցի վայրեր կան, գիտե՞ս՝ ի՜նչ մի հրավառություն էր տեղի ունենում, որն ավարտվեց ինչ-որ անհասկանալի առանձին կրակոցներով, մի ահռելի աղմուկ էր… Ես զարմացա, որ ժամանած ոստիկաններն ասացին՝ միայն ես եմ դիմել իրենց։ Պարզվում է՝ որևէ այլ զանգ իրենք չեն ստացել։ Լա՛վ, բա էդ շրջակայքում չկայի՞ն գոնե մարդիկ, ովքեր տանը քնած փոքր երեխա ունեին, որ գոնե (ասում եմ՝ գոնե) դրա համար զանգեին ոստիկանների ու խնդրեին, որ նրանց կարգի հրավիրեին հասարակական կարգը խախտելու համար։ Էլ չեմ խոսում քառօրյա պատերազմի հերոսների հիշատակի մասին, հասկանո՞ւմ եք… Ես կարող էի նստել իմ մեքենան, գնայի այդ մարդկանց մոտ ու ասեի՝ էս ի՞նչ եք անում, արա, բայց ուզեցի՝ ոստիկաների հետ միասին գնանք, որ վաղը-մյուս օրը որևէ միջադեպի ժամանակ չներկայացնեն, թե ես խուլիգան եմ, որովհետև ես չեմ ուզում խուլիգան լինեմ, ես չեմ ուզում, որ մեր հերոսների հիշատակը պղծեն, որովհետև այնտեղ իմ երեխաներն են պառկած։ Ամենահետաքրքիր ֆրազան այն եղավ, որ ինձ ասացին՝ դե ախր, Դուք էլ հասկացեք, պարոն Թոխատյան, մարդիկ տոնում են… – Որդեկորույս մայրերի սուգն էին «տոնում»… – Չէ՛, իրենց հաղթանակը… Ասում եմ՝ լսի, ա՛յ երիտասարդ, ախր մի տարի առաջ զոհված հարյուրից ավելի տղաներից ամեն մեկը համարյա քո տարեկիցներն էին։ Հաղթե՞լ են, թող իրենց տանը, իրենց նեղ շրջապատում բաժակ բարձրացնեն՝ էլի ամոթները երեսներին՝ ղուրբան լինելով էն երեխեքին, որ պառկած են Եռաբլուրում։ Գիտե՞ս ինչ՝ մեզ անհապաղ ինքնամաքրում է պետք։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am