Խլացնելը չի նշանակում լուծել. Հայաստանը ցնցումների սահմանագծին

Խորհրդարանի ընտրության «հետցնցումներ» կամ պարզապես հետընտրական զարգացումներ կարծես թե չեն լինում: Ապրիլի 2-ից հետո տեղի ունեցած ընտրությունների արդյունքներում խորհրդարանական անցողիկ շեմը չհաղթահարած գործնականում բոլոր ուժերը հանդես են եկել հայտարարություններով, որոնցում, իհարկե ոչ ուղղակի, սակայն ըստ էության շատ հստակ մատնանշվում է, որ չեն պլանավորվում հետընտրական որևէ զարգացումներ: Անգամ այդ իմաստով ամենառադիկալ տրամադրվածությամբ հանդես եկող ՕՐՕ դաշինքը իր հայտարարությամբ չընդունելով ընտրությունների արդյունքները և համարելով դրանք կեղծված, այդուհանդերձ որևէ կոչ չի արել հետընտրական բողոքի դրսևորումների համար: Այնուհանդերձ, դաշինքը իր հայտարարության մեջ նաև միակն է մնացյալ չանցած ուժերից, որը բավականին բազմիմաստ խոսել է այն մասին, որ ներկայիս վիճակը չի կարող երկար շարունակվել, փոփոխությունները անխուսափելի են, և իրենք լինելու են առաջին շարքերում: Իհարկե, բաց է թողնված հարցը, թե ով կամ ինչից, ինչպես պետք է սկսի փոփոխությունները, ընդհատի ներկայիս իշխանությունների գործունեությունը: Այսինքն` դժվար է հասկանալ, սա սպառնալիք է, նախազգուշացում, ազդակ, թե պարզապես հուսահատ կոչ, որը հնարավոր չէր չանել, հաշվի առնելով մինչ այդ դաշինքի բավականին կոշտ և արմատական հռետորաբանությունը, հաշվի առնելով նաև այն, որ ՕՐՕ դաշինքն ակնհայտորեն փորձում էր վայելել «Սասնա ծռերի» և նրանց համակիրների աջակցությունը և ներկայումս որոշակիորեն պարտավորված է պահել որոշակի հռետորաբանություն: Հետընտրական ցնցումների բացակայությունն իհարկե կարելի է որակել ներկայիս ընտրական գործընթացի բացառիկ դրական դրսևորումներից մեկը, քանի որ որպես կանոն նման ցնցումները պետությանը ոչինչ չեն տալիս, հասարակությանը ոչինչ չեն տալիս և ընդամենը դառնում են հասարակության ու պետության անունից ինչ-ինչ հարաբերությունների պարզման հարթակ, հաճախ նույնիսկ ողբերգական հարթակ: Այդուամենայնիվ, հստակ է նաև մի բան. այն, որ ընտրություններն անցնում են անաղմուկ, այն որ չկան հետընտրական բողոքի դրսևորումներ, ցնցումներ, չկան նաև դրանց առերևույթ հիմքեր, հասարակական պահանջ և այլն, ամենևին չի նշանակում, որ հայաստանյան իրականության մեջ նվազագույնի են հասցված կամ առավել ևս չեզոքացված են այն երևույթները, որոնք կարող են տալ լարվածության նորանոր բռնկումների առիթներ: Խնդիրները խլացնելն ու լուծելը տարբեր բաներ են: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am