Որ ուժերն են ամենից շատ լուսաբանվել

Երեւանի մամուլի ակումբը այսօր հրապարակեց հեռարձակվող ԶԼՄ-ներում ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը` փետրվարի 15-մարտ 4։ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ  հիմնականում հավասարակշռված լուսաբանում է եղել: Նա նախ ասաց, որ միջազգային դիտորդները իրենց գոհունակությունն են հայտնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ «Թե՛ միջազգային, թե՛ տեղական դիտորդներն արձանագրել են, որ այս ընտրությունների անցկացման հետ կապված մի քիչ պակաս են դժգոհությունները, քան նախորդ ընտրությունների ընթացքում, ես կարող եմ ասել, որ հեռարձակվող լրատվամիջոցների առումով մենք գրեթե նույն իրավիճակն ունեինք, ինչ 2012 և 2013 թվականների համապետական ընտրությունների ժամանակ»,- տեղեկացրեց նա: Բորիս Նավասարդյանը ընդգծեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հեռուստատեսային հարցազրույցները՝ նշելով, որ մեր բնակչության մոտ 80 տոկոսը շարունակում է հեռուստատեսությունը դիտարկել որպես հիմնական տեղեկատվության աղբյուր: «Լևոն Տեր-Պետրոսյանը  թե նախագահության ընթացքում, թե քաղաքականությունից հեռանալուց հետո, թե ընդդիմություն լինելու ընթացքում հիմնականում շփվել է արտասահմանյան լրատվամիջոցների հետ, որևէ անգամ տաղավար չի գնացել, հարցազրույցներ տվել է տանը: Նույնն էլ Գագիկ Ծառուկյանին է վերաբերվում: Դա պատմական իրադարձություն է: Նշանակում է, որ հեռուստատեսությունը շարունակում է մեծ նշանակություն ունենալ»,-ասաց նա: Բորիս Նավասարդյանի խոսքով ամենից շատ լուսաբանվել են ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, Ելք դաշինքը, ՀՅԴ-ն։

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am