Ո՞ր պարագայում է մարդն ընտրություններից հետո դուրս գալիս փողոց

Ներկայացնում ենք  «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված. «Այս խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրվեց մի փաստ, որն, իմ կարծիքով, պատմական է. ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունները ուղղակիորեն և միջնորդավորված ձևով հայտարարեցին, որ ընդունում են ընտրությունների արդյունքները։ Բացառություն է թերևս ՕՐՕ-ն, որը, հավաքելով ընտրողների ձայների 2 տոկոսը, հավանաբար, ենթադրում է, որ արդար ընտրությունների դեպքում կհավաքեր 50 +1-ը։ Բայց նույնիսկ ՕՐՕ-ն, որքան գիտեմ, չի դիմել վերահաշվարկի պահանջով։ Մնացածը՝ «Ելք»–ը և ՀՎԿ-ն՝ ուղիղ տեքստով, իսկ «Ծառուկյան» դաշինքն ու Կոնգրեսը՝ իրենց հայտարարությունների ենթատեքստով, հասկացնել են տալիս, որ իրենց հետագա գործունեության ժամանակ ելնելու են փաստացի ստեղծված իրավիճակից։ (Առաջին նախագահի արձագանքում կար նաև հետևյալ երանգը՝ «Այ, եթե ինձ չլսեք, կտեսնեք ձեր հալը», բայց դա ընդհանուր պատկերը չի  փոխում)։ Ո՞ր պարագայում է մարդն ընտրություններից հետո դուրս գալիս փողոց։ Ակնհայտ է՝ այն դեպքում, երբ վստահ է, որ իր ձայնը գողացել են։ Եթե նա վաճառել է ձայնը ՀՀԿ-ին կամ «Ծառուկյան» դաշինքին, ապա տեսականորեն կարող է հրապարակում ինչ-որ բաներ վանկարկել, բայց դա «սրտանց» չի անի։ Խոհանոցում, Ֆեյսբուքում նա, անշուշտ, կբողոքի, նույնիսկ գուցե՝ կհայհոյի։ Շատ հավանական է, որ կարտագաղթի։ Բայց նա չի պաշտպանի իր քաղաքացիական իրավունքները։ Այդ հարյուր հազարավոր ընտրողները, ինչպես ասում են, «համապատասխան» ձայները տվել են հիշյալ երկու ուժերին և բողոքելու տեղ չունեն «Ելք»–ին ձայն տված 122 հազար քաղաքացիներն իրենց հիասթափված և խաբված չեն զգում»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am