Նոր խորհրդարանի կին պատգամավորները/տեսաշար/

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են. Ազգային ժողովում կտեսնենք չորս քաղաքական ուժ՝ Հանրապետական, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք եւ Հայ հեղափոխական դաշնակցություն։ Նախնական արդյունքներով, նոր խորհրդարանի կին պատգամավորները 15-ն են, որոնց էլ Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ. Հանրապետական կուսակցություն. 7 կին պատգամավոր Կուսակցության համամասնական ցուցակի երրորդ տեղում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է։ Արդյոք նա կընդունի իր մանդատը որպես պատգամավոր, թե կշարունակի պաշտոնավարել որպես Արդարադատության նախարար, դեռ հայտնի չէ. Մարգարիտ Եսայան. Նախկինում լրագրող Մարգարիտ Եսայանը պատգամավոր էր նաեւ նախորդ խորհրդարանում։ Հերմինե Նաղդալյան. ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորական գործունեություն սկսել է ծավալել դեռեւս 1995 թվականից։ Շուշան Պետրոսյան. Երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով պատգամավոր էր նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում, այս անգամ էլ ընդգրկված էր Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում, ուստի այս անգամ էլ ընտրվեց պատգամավոր։ Շուշան Սարդարյան. Շուշան Սարդարյանին առաջին անգամ կտեսնենք որպես պատգամավոր։ Նա  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի ծառայության պետն էր, 2010-2013թթ. – Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար (համատեղությամբ), 2016թ. սեպտեմբերի 24-ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։ Ջեմմա Բաղդասարյան. Նոր խորհրդարանում Հանրապետական կուսակցության կողմից ներկայացված կին պատգամավորների թվում կտեսնենք նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանին։ Ռուզաննա Մուրադյան. Ինչպես նախորդ խորհրդարանում, այս անգամ էլ Ռուզաննա Մուրադյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել Հանրապետական կուսակցությունից։ «Ծառուկյան» դաշինք. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը 2-րդ տեղում է եւ խորհրդարանում ունենալու է 30 պատգամավոր, որոնցից 4-ն են կանայք։ Նաիրա Զոհրաբյան. Նաիրա Զոհրաբյանը պատգամավոր է 2007 թվականից։ Խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից մեկին կտեսնենք նաեւ նոր գումարման Ազգային ժողովում։ Իվետա Տոնոյան. Իվետա Տոնոյանին առաջին անգամ ենք տեսնելու խորհրդարանում։ Նա Նա Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրենն է, ինչպես նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի գլխավոր խմբագիրը։ Լուիզա Սարգսյան. Նոր խորհրդարանում առաջին անգամ կտեսնենք նաեւ Լուիզա Սարգսյանին։Նա ՀԱՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ է։ Կարինե Պողոսյան. Նախկինում Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Կարինե Պողոսյանն այս անգամ խորհրդարանում կհայտնվի «Ծառուկյան» դաշինքի կողմից։ Ի դեպ, նա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհին է։ Մարինա Մարգարյան. Նախնական արդյունքներով, «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր է դառնում Մարինա Մարգարյանը։ Նա ԲՀԿ անդամ է, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր։ «Ելք» դաշինքը խորհրդարանում կունենա 9 պատգամավոր, որոնցից 2-ն են կին։ Մանե Թանդիլյան. Նա «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահն է: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստներից էր, այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար: Լենա Նազարյան Նա մասնագիտությամբ լրագրող է։ Աշխատել է «Հետք»-ում։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «6000 վստահված անձ» նախագծի համակարգողներից մեկն է, 2010թ.-ից Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ։ ՀՅԴ-ն խորհրդարանում կունենա 7 պատգամավոր, որոնցից մեկն է կին. Արմենուհի Կյուրեղյան. Արմենուհի Կյուրեղյանն առաջին անգամ է պատգամավոր ընտրվում։ Նա ՎՊՀ դոցենտ է։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am