Լրագրողներին խոչընդոտելու եւ բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   3 ապրիլի 2017թ., Երեւան   Երեկ՝ ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրությունների օրը արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 եւ տարատեսակ խոչընդոտումների ու ճնշումների 8 դեպք։ Այսպես, Երեւանի Կոնդ թաղամասի Ռուսթավելու 15 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ հարձակման են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանը եւ «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը։ Այս տարածքում տեղակայված 9/29 ընտրատեղամասում խոչընդոտել են «Armtimes.com»-ի լրագրող Տիրայր Մուրադյանի աշխատանքը, իսկ նույն թեկնածուի Նորագյուղում գտնվող շտաբին հարող տարածքում ճնշում են գործադրել «Newsbook.am» լրատվական կայքի թղթակից Արմինե Ավետիսյանի վրա. նրա  ուղղությամբ քարեր են նետել, սպառնացել, թե նիզակով կխփեն։ «Newsbook.am»-ի մեկ այլ թղթակցի էլ՝ Քրիստինե Պողոսյանին, սպառնացել ու հայհոյել են Սարի թաղի 10/3 ընտրատեղամասում։ Տարատեսակ խոչընդոտումների և ճնշումների են բախվել նաև «Հետք»-ի թղթակից Գրիշա Բալասանյանը՝ Էջմիածնի թիվ 14/20 ընտրատեղամասում, «Tert.am»-ի թղթակից Անի Գևորգյանը՝ Արարատի մարզի Շահումյան գյուղի թիվ  12/35 ընտրատեղամասում, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը՝ Ճամբարակի թիվ 20/24 ընտրատեղամասում, «Armtimes.com»-ի թղթակից Նարեկ Կիրակոսյանը՝ Գյումրու թիվ 32/31 ընտրատեղամասում, «News.am»-ի թղթակից Լուսինե Շահբազյանը՝ թիվ 6/01 ընտրատեղամասում։ Հայաստանում ձեւավորվել է խիստ բացասական ավանդույթ. ներքաղաքական լարվածություն առաջացնող իրադարձությունների, հատկապես՝ համապետական ընտրությունների ընթացքում ավելանում են ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները։ Այս առումով ապրիլի 2-ը բացառություն չդարձավ, չնայած իշխանությունների՝ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու խոստումներին։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ իրավապահ մարմինները նշված միջադեպերից մի քանիսի վերաբերյալ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ են իրականացնում։ Սակայն ձեռնարկված քայլերը առանձնապես հավատ չեն ներշնչում, քանզի նախորդ տարիներին բազմաթիվ նմանատիպ դեպքերում մեղավորները չեն հայտնաբերվել և պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ քրեական գործերը, եթե նույնիսկ հարուցվել են, կարճվել են «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք. -ՀՀ ոստիկանությունից և իրավասու քննչական մարմիններից՝ օբյեկտիվորեն ուսումնասիրել արձանագրված բռնությունների եւ լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը և դրանց հիմքերով քրեական գործեր հարուցել, – ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ գործողությունների նկատմամբ՝ բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Մենք ուշադիր հետևելու ենք գործընթացներին, շարունակելու ենք պաշտպանել տուժած լրագրողների իրավունքները և այդ ամենի մասին տեղեկացնելու ենք հանրությանը։   ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ») ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am