«Մե քեֆ, մե ուրախություն»` ՀՀԿ-ում

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում առաջիկայում «մե քեֆ, մե ուրախություն» կլինի, որին կմասնակցի նաև Սերժ Ազատիչը. լույս են տեսել Արտաշես Մամիկոնիչի հերթական` «Տագնապի և հույսի ժամանակները» և «Այս աշխարհը հեշտ է ոչնչացնել…» գրքերը: Առաջինում Գեղամյանի 2014-15թթ. ելույթները, հոդվածներն ու հարցազրույցներն են։ Գրքի շապիկն էլ «ինքնատիպ է»՝ հայոց անմոռուկն է, ծաղկի կենտրոնում Սերժ Սարգսյանն է, իսկ ծաղկի «թերթիկները» Եղեռնի 100-ամյակի առիթով Հայաստան ժամանած Վլադիմիր Վլադիմիրովիչը` անմիջապես Սերժ Սարգսյանի գլխավերևում, կողքը՝ Օլանդը և մնացյալ բարձրաստիճան հյուրերը: Հաջորդ քերթվածքն էլ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակութան ղեկավար Գեղամյանի երկու հոդվածներն են՝ իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և, իհարկե, ռուսերեն, «անգամ թուրքերեն» թարգմանված, բաժանված աշխարհով մեկ` 500 հասցեատիրոջ: Պարոն Գեղամյան, բա ո՞վ է ֆինանսավորել էս գեղեցիկ, էսքան թանկարժեք, էսքան ինքնատիպ հրատարակությունները: «Ինքս»: Որտեղի՞ց Ձեզ այդքան փող: «1991-95թթ. ես բիզնես եմ ունեցել, հետագայում ես հասկացա, որ իմ տարերքը քաղաքականությունն է և ոչ թե բիզնեսը: Հետո էլ՝ Դուք մոռանում եք, որ ԱԺ պատգամավորները բավականին բարձր աշխատավարձ են ստանում, և, երրորդը, Դուք մոռանում եք, որ մենք խորհրդարանում ունենք շատ պատկառելի անձնավորություն` համեստափայլ մի դեմք, որը հրատարակչության տնօրենն է, և մեր հարգարժան Վրեժ Վարանցովիչն ինքնարժեքով է այս կարևոր գրքերը տպագրել»: Խոսքը «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանի մասին է:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am