Տեր-Պետրոսյանի «առաջին ծիծեռնակները» Բաքվից

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի երկու հեռուստաելույթները հասել են իրենց «նպատակին»: Ադրբեջանից ակտիվորեն և ոգևորված արձագանքում են: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործն է և միջազգային ոչ մի կազմակերպություն կամ երկիր չի կարող միջամտել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպմանը, որը կայացել է հակամարտության էսկալացիայի տարելիցի կապակցությամբ:  «Հայաստանը 2016թ. ապրիլյան բախումների ժամանակ դիմել է միջազգային կազմակերպություններին և առանձին երկրներին՝ խնդրելով դադարեցնել բախումները»,-ասել է Ալիևը՝ շեշտելով, որ ԼՂ հակամարտությունը «մեր ներքին խնդիրն է և ներքին գործը»: Ալիևը նաև հայտարարել է, որ «միջազգային ոչ մի կազմակերպություն կամ երկիր չի կարող միջամտել Ադրբեջանի ներքին գործերին»: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ զիջումներ անելու վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը՝ Ալիևն ասել է, թե իրավիճակի առավել «պրագմատիկ» նայող հայերը հրապարակավ ասում են, եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները չկարգավորվեն, Հայաստանը ապագա չի ունենա։ «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի՝ որպես պետություն, գոյության միակ ճանապարհը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է։ Դրա համար մի ճանապարհ կա․ հայկական զորքերը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների պետք է դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից»,-նշել է Ալիևը։ Ահա, միջազգային հանրության վրա հույս դրած` Տեր-Պետրոսյանին պատասխանող Ալիևի արձագանքը: Առաջին նախագահը Հայաստանում քարոզ է անում, թե զիջենք ամեն ինչ, միջազգային միջնորդները կպահեն Ղարաբաղը, Ալիևն անմիջապես հակադարձում է` ոչ մի միջազգային հանրություն, Ղարաբաղն իր ներքին գործն է, ասել կուզի` ինչ կուզենա, այնպես էլ կվարվի ղարաբաղցիների հետ` նույնիսկ ԼՂ խնդրի լուծումից հետո: Իհարկե, Ադրբեջանը ոգևորված է, որ Հայաստանի առաջին նախագահից են հնչում` «եթե չզիջենք, լավ չենք ապրի» ոճով հայտարարություններ: Հենց դա էլ նրանց պետք է: Մանավանդ հիմա, երբ միջնորդները փորձում են նոր բանակցություններ կազմակերպել: Տեր-Պետրոսյանն իր հայտարարություններով հասավ նրան, որ առաջիկա բանակցություններում հայկական կողմի «բերանը փակելու» է հենց Ալիևն, ասելով` «նույնիսկ ձեր երկրի առաջին նախագահն է հասկանում, որ օկուպացված տարածքները պետք է վերադարձնեք...» Ալիևը միակը չէ, որը գնահատել է Տեր-Պետրոսյանի «խաղաղասիրական» ելույթները: Ոգևորված է նաև Ադրբեջանի նախկին նախագահը Այազ Մութալիբովը: Նա էլ անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: «Տեր-Պետրոսյանին գիտեմ որպես պրագմատիկ մարդ, և եթե նա նման հայտարարություններ է անում, նշանակում է՝ հասկանում է, որ Հայաստանի զարգացման ուղին անցնում է Ադրբեջանի հետ խաղաղության միջով»,-ասել է Մութալիբովը haqqin.az-ին տված հարցազրույցին: Ադրբեջանի նախկին նախագահի խոսքով՝  «խաղաղություն պետք է երկու կողմերին էլ և զուր չէ, որ Տեր-Պետրոսյանը նման մեսիջ է ուղարկում հայ ժողովրդին»: «Եթե նա մեզ ձեռք է մեկնում, չպետք է մերժենք այն»,-ասել է Մութալիբովը և նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է առաջ նայեն, մտածեն երկրների, տարածաշրջանի բարօրության մասին: «Այլընտրանք մենք չունենք. կամ մենք հավետ թշնամություն ենք անելու, կամ պետք է ուժ գտնենք՝ խաղաղության շուրջ պայմանավորվելու համար»,-հավելել է նա: «Միշտ կարծել եմ և կարծում եմ, որ խաղաղ գոյակցությունն այլընտրանք չունի: Այստեղ քաղաքական կամք է պետք և՛ մեր կողմից, և՛ հայկական կողմից, որպեսզի այս ցավոտ խնդիրը լուծենք: Ոչ մեկ չի լուծի այս խնդիրը մեր փոխարեն. ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ուրիշ մի խումբ: Մենք բոլորս պետք է մեր ժողովուրդներին խաղաղության պատրաստենք»-ասել է Ադրբեջանի նախկին նախագահը: Նույնիսկ հիմա, երբ կողմերը հեռու են կարգավորումից` Ադրբեջանի ներկա և նախկին ղեկավարները, Տեր-Պետրոսյանին բաց հասկացնում են, որ նրա շտապողականությունը լուծման հարցում միանգամայն ճիշտ է, բայց խնդիրը` ԵԱՀԿ Մինսկի խումբը չէ լուծողը, այլ... Այլ` Ադրբեջանը: Այսինքն` «կվերադարձնեք Ղարաբաղը», իսկ մնացածը` «մեր գործն է»... Ահա, թե ինչի հասավ Տեր-Պետրոսյանը: Հայաստանում դեռ ոչ ոք չէր նսեմացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նշանակությունը, բայց ՀՀ առաջին նախագահի ելույթը ծառայեց նաև դրան, այժմ Ադրբեջանը յուրովի է մեկնաբանում նրա ելույթի առանձին դրվագներ... Մետաքսյա Շալունց

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am