Ամերիկյան ստուգողական այց

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պաշտոնական այցով Անկարայում էր: Թուրք-ամերիկյան քննարկման հիմնական թեման՝ ահաբեկչության, մասնավորապես, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է, ինչպես նաև սիրիական հակամարտությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Լրագրողների համար դռնփակ հանդիպման ժամանակ, որը տևել է ավելի քան երկու ժամ, կողմերը քննարկել են Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցը: Էրդողանը անդրադարձել է նաև Միացյալ Նահանգներում գտնվող գյուլենականներին և, մասնավորապես, առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու, ԱՄՆ-ում նրանց գործունեությունը դադարեցնելու հարցին: Թուրքիան և Միացյալ Նահանգները քննարկում են Սիրիայի տարածքում «կայունացման գոտիներ» ստեղծելու հնարավորությունը, Անկարայում հայտարարել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով, «Իսլամական պետության» դեմ պայքարն անհնարին կլիներ առանց Թուրքիայի «գործուն աջակցության»: «Վերջին 18 ամիսներին ամերիկյան զորքերին թուրքական ռազմակայաններից օգտվելու հնարավորության տրամադրումը հանգեցրեց նրան, որ «Իսլամական պետության» դեմ իրականացվող գործողությունների քանակն ավելացավ 25 տոկոսով: Թուրքական կառավարությունը վերջ տվեց Իրաք և Սիրիա մեկնող օտարերկրյա զինյալների ներթափանցմանը: Ավելին՝ թուրքական բանակը կարողացավ մաքրել Սիրիայի հետ սահմանը` հետ մղելով ԻՊ-ի զինյալներին այդ շրջաններից», - ասել է Թիլերսոնն իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով, Անկարան և Վաշինգտոնը հաստատակամ են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ համատեղ պայքար ծավալելու հարցում: «ԱՄՆ-ն և Թուրքիան պետք է դժվար որոշումներ կայացնեն Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի առումով: Անկարան և Վաշինգտոնը [ԻՊ-ի կենտրոն] Ռաքքայի ազատագրման մի շարք հնարավորություններ ու այլընտրանքային տարբերակներ են քննարկում: Վերջնական որոշում, սակայն, դեռ չի կայացվել»,- հավելել է ԱՄՆ պետդեպի ղեկավարը: Ներկայումս Վաշինգտոնի և Անկարայի միջև Սիրիայում ծավալվող գործողությունների համատեքստում առկա գլխավոր տարաձայնությունը «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում Թուրքիայում բնակվող քրդերի դերակատարությունն է: Պաշտոնական Անկարան պնդում է, որ Սիրիայի քրդերին միավորող «Ժողովրդական պաշտպանության ուժերն» ահաբեկիչներ են և հանդիսանում են Աբդուլա Օջալանի ստեղծած «Քրդական բանվորական կուսակցության» տեղական մասնաճյուղը: Վաշինգտոնը, մինչդեռ, ակտիվորեն աշխատում է սիրիացի քրդերի հետ: «Այդ համագործակցությունը տխրեցնում է մեզ և բացասական ազդեցություն թողնում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»,- Անկարայում կայացած ասուլիսում ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: «Մենք պետք է նոր լիցք ու եռանդ հաղորդենք մեր հարաբերություններին: Նախկինում առկա էին որոշակի խնդիրներ, որոնք խաթարում էին մեր հարաբերությունները: Դրանցից հատկապես հիշատակեմ Սիրիայի խնդիրն ու այն աջակցությունը, որ ամերիկացիները ցուցաբերում էին այնտեղ գործող «Ժողովրդական պաշտպանության ուժերին»,- հավելել է Չավուշօղլուն: Կայացած բանակցությունների ընթացքում կողմերը չեն շրջանցել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագրի հետ կապված հարցը: «Ես կարծում եմ, որ նախագահ Ասադի կարգավիճակը երկարաժամկետ կտրվածքով պետք է վճռի Սիրիայի ժողովուրդը», ասել է Ռեքս Թիլերսոնը: Վաշինգտոնն ու Անկարան առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ նաև մեկ այլ վիճահարույց գործչի` ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի ճակատագրի շուրջ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016-ի հուլիսյան անհաջող հեղաշրջումը կազմակերպելու մեջ: Թուրքական կողմի նախաձեռնությամբ, Գյուլենի շուրջ ստեղծված կացությունը ևս այսօրվա բանակցությունների առանցքային թեմաներից մեկն է դարձել: «Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ը Գյուլենի արտահանձնման ուղղությամբ հստակ քայլերի կդիմեն: Վաշինգտոնը պետք է դիտարկի նաև Գյուլենի ազատազրկման հնարավորությունը մինչ նրա արտահանձնման հարցի հստակեցումը», ասել է Չավուշօղլուն: Ի դեպ, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում, պատրաստվում է տեղափոխվել Կանադա, այս մասին գրում է թուրքական Habertürk կայքը: Կայքի թղթակիցներից Ֆևզի Չաքըրի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Գյուլենն արդեն մեծ պատրաստություններ է սկսել ԱՄՆ-ն լքելու ուղղությամբ: Ըստ թուրքական հետախուզական կոմիտեի ստացած տեղեկությունների՝ Գյուլենը վաճառքի է հանել Փենսիլվանիայի իր հողատարածքը: Նկատենք նաև, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը Թուրքիա տեղի է ունենում այդ երկրում սահմանադրական բարեփոխման հանրաքվեից գրեթե 2 շաբաթ առաջ, ինչը ևս ի օգուտ էրդողանական սահմանադրության հասարակությանը ուղղորդելու քայլ է: Սակայն պարզ է նաեւ, որ Վաշինգտոնը կփորձի նորմալ հուն վերադարձնել ԱՄՆ-Թուրքիա լարված հարաբերությունները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am