Սամվել Ալեքսանյանի նոր հնարքը. Yerevan City-ի բոլոր աշխատակիցները քվեարկում են թիվ 3 ընտրատարածքում
«Երևան սիթի» սուպերմարկետների աշխատակիցները քվեարկում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։ 1in.am-ին քաղաքացիներից մեկը պատմեց, որ ինքն աշխատում է Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում, գրանցված է նույն վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում, սակայն իրեն և սուպերմարկետի մյուս աշխատակիցներին այսօր վաղ առավոտյան մեքենաներով ուղեկցել են Հարավ-Արևմտյան թաղամասի 3/4 ընտրատեղամաս, որտեղ կատարել են քվեարկությունը։