Ինչպես է Երևանում տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի, Mazda-ի և Mitsubishi Pajero IO-ի բախումը. տեսանյութ
Բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream ընկերությունը, որտեղ երևում է, թե ինչպես է մարտի 29-ին Երևանում տեղի ունեցել շտապօգնության Ford Transit, Mazda և Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենաների բախումը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 29-ին շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել էին Ford Transit մակնիշի 034 ՍԼ 64 համարանիշի, Mazda մակնիշի 34 AD 556 համարանիշի և Mitsuishi Pajero IO մակնիշի 97 DV 097 համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը և տեսանյութը` Գագիկ Շամշյանի