Ռուզան Խաչատրյանը բացահայտում է ընդվզման պատճառը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական հայտնը մնում է չպատճառաբանված, հարյուրավոր ու նույնիսկ հազարավոր «ինչու»-ներ մինչ օրս տրամաբանական հիմնավորում չեն ստացել։ Գլխավոր հարցը՝ ինչու երկու տասնամյակ իշխանության տաքուկ անկյուններում վայելքների մեջ ապրող Սեյրան Օհանյանը կտրուկ ցատկով տեղափոխվեց ընդդիմության փշոտ ճանապարհ։ Հիմա փորձում են ամեն ինչ այնպես հրամցնել, թե Սեյրան Օհանյանը իշխանության մեջ ընդդիմություն է եղել, բայց միեւնույն է դրանից հարցերը չեն ավարտվում։ Ասենք ինչպես, կամ ինչո՞ւ է տասնյակ տարիներ իշխանության պատասխանատու օղակի ղեկավար հանդիսացող Սեյրան Օհանյանը լռելյան մնացել իր աթոռին, մինչդեռ հիմա իշխանությունների վարած քաղաքականության անողոք քննադատությամբ է զբաղված, ինչու նա ժամանակին որեւէ կերպ դժգոհություն չի դրսեւորել այս կամ այն, ինչպես ինքն է ասում, գոյություն ունեցող արատավոր երեւույթների մասին, որոնք տիրել են համակարգում։ Սեյրան Օհանյանը կցկտուր պատմում է, թե երբեմն-երբեմն բարձրաձայնել է համակարգի բացերի ու ոմանց անարդյունավետ կառավարման մասին, բայց այդ ամենը մնացել են անարձագանք։ Այդ պարագայում Սեյրան Օհանյանին այլ բան չէր մնում, քան դուրս գալ համակարից, հեռանալ այդ իշխանությունից, ինչը նա չի արել։ Եւ բոլորովին մեկ-երկու տարի առաջ նա պատրաստ էր դառնալ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը ու այդ ուղղությամբ Օհանյանն ու ընտանիքն ակտիվ ջանքեր էին գործադրում, ներկայանում հայ ընտանիքի իդեալական տեսակով, նրանց մասին ֆիլմեր էին նկարահանվում ու ցուցադրվում Հանրայինի եթերով։ Բայց այդ ուրախությունը երկար չտեւեց, Սեյրան Օհանյանի բախտի անիվը թափ հավաքեց հակառակ ուղղությամբ։ Կարեն Կարապետյանի վարչապետությունից հետո վճռվեց նաեւ նրա հեռանալու հարցը, բայց մինչ այդ Օհանյանի գեղեցկուհի տիկինն արդեն իսկ հասցրել էր խամրեցնել ամուսնու փայլող աստղը՝ համացանցում իր բազմերանգ ֆոտեսեսիաներով, ծաղիկների ու հագուստի հիվանդագին համադրությամբ հայտնվելով մամուլի թիրախում։ Իշխանությունից իր հեռացումը Սեյրան Օհանյանը հիմնավորեց փոփոխությունների հույժ անհրաժեշտությամբ, որի պատճառով ինքը ստիպված եղավ մերժելու բարձր պաշտոններ՝ ՀԱՊԿ քարտուղարի, ԶՈՒ շտաբի պետի եւ էլի ուրիշներ։ Տեղեկություններ կան, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին անգամ չհաջողվեց համոզել Օհանյանին հետ կանգնել ընդդիմության շարքերը համալրելու մտքից, Օհանյանը մերժեց Սահակյանի հրավերը ու կայացրեց վճռորոշ քայլը։ Իր զգուշավորությամբ հայտնի պաշտպանության նախկին նախարարի կտրուկ քայլի պատճառները բացահայտվեց բոլորովին վերջերս, բացահայտողն էլ կրկին նրա գեղեցկուհի տիկին, դոկտոր Ռուզաննա Խաչատրյանն է։ Ազատության հրապարակում օրերս մասնակցելով ՕՐՕ դաշինքի հրավիրած երթին, տիկին Ռուզաննան ի հեճուկս ամուսնու ցանկության խոսեց մինչեւ վերջ՝ գաղտնազերծելով ամենը․ «Ես այսօր ևս կրկնում են, որ իշխանությունը պետք է փոխվի, որովհետև իշխանության ղեկին գտնվում են մադիկ, որոնք կազմակերպում են ընտանիքների և հատկապես՝ կանանց նկատմամբ այդ տեղեկատվական տեռորը: Իմ դեմ արշավ է եղել և, միանշանակ, իշխանության կողմից։ Ընտանիքը, եթե գեղեցիկ է, չի նշանակում, որ մեծ գումարներ են այնտեղ ներգրավված»,- ընդգծեց Ռուզաննա Խաչատրյանը՝ հավելելով, որ պատրաստ է նաև մամուլում հանդես գալ հայտարարությամբ և փաստերով ապացուցել, թե ովքեր են եղել դրա հետևում կանգնած մարդիկ: Ռուզաննա Խաչատրյանը իր խոսքում ըստ էության ակնարկում է, որ իրեն նախանձում են, խանդում ու առանց բացահայտելու էլ, բնականաբար, հայտնի է, թե ովքեր ու որ շրջանակներից է հնարավոր «արշավ» կազմակերպել Պաշտպանության նախարարի ու նրա տիկնոջ դեմ։ Իզուր,որ ՀՀԿ շրջանակները լուրջ չեն ընդունել տիկնոջ հայտարարությունը, որովհետեւ բոլորին է հայտնի, թե հայ կինն ինչպիսի դերակատարում ու ազդեցություն ունի ընտանիքում ու նաեւ ամուսնու վրա։ Պարզապես, ի տարբերություն ավելի խորամանկ տիկնանց, Սեյրան Օհանյանի կողակիցը չկարողացավ նրբորեն քողարկել այդ ամենը ու բացահայտեց իրենց վիրավորվածության ու ընդվզման պատճառը։ Անի Սահակյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am