Արցախի Թալիշ գյուղի երեք բնակիչների սպանությունը ադրբեջանցի զինվորականների կողմից․ անցել է մեկ տարի

news.am-ը գրում է. Խալափյանների ընտանիքի տունը Թալիշ գյուղի եզրին է գտնվում։ Դրանից հետո միայն բլուրներ են։ Հենց այդ հանգամանքն է դարձել այն արյունոտ ողբերգության պատճառներից մեկը, որը տեղի է ունեցել այստեղ մեկ տարի առաջ։ 2016 թ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները լայնածավալ ագրեսիա են սկսել, ու մարդասպանների մի մասը հասել է Թալիշ գյուղի ծայրամաս։ Հանցագործների զոհերն են դարձել երեք տարեց մարդիկ, որոնք չէին հասցրել ժամանակին հեռանալ գյուղից։ Նույնիսկ մեկ տարի անց սարսափելի է մտնել Խալափյանների ընտանիքի կրտսեր սերնդի կողմից լքված այս տունը։ Տան առջեւ, որը նայում է դեպի ադրբեջանական կողմից գնդակոծվող փողոց մի բզկտված սպիտակ բազմոց է դրված։ Հավանաբար այստեղ ծերունիները հանգստանում էին ամառային երեկոներին ։ Մի քանի աստիճաններ տանում են դեպի տուն։ Փոքր նախասրահ, որից հետո հյուրասենյակն է, որտեղ էլ հենց եղել են դաժանաբար սպանված Վալերա Խալափյանն ու նրա կինը՝ Ռազմելան, նաեւ 92-ամյա Մարուսյա Խալափյանը։ Չարագործները կտրել էին ծերունիների ականջները։ Այն ժամանակ, մեկ տարի առաջ, լրատվամիջոցներում տարածվեցին վարդագույն պատերով սենյակի, սպանված ծերունիների ու սպիտակ դռան վրա արյան ահասարսուռ լուսանկարները։ Տանը թնդացող դատարկություն է։ Սենյակի կահույքից մնացել է միայն բազմոցը, որի վրա սպանվել էր Մարուսյա Խալափյանը, երկու բազկաթոռները, փայտյա նստարանը՝ ոտքերը դնելու համար։ Վալերա Խալափյանը նստած էր բազկաթոռներից մեկի վրա, երբ հանցագործները ներխուժել են սենյակ։ Սպանված Ռազմելայի մարմինը գտել էին դռների մոտ։ Երբ սկսվել է գյուղի գնդակոծությունը՝ սպանվածների որդին՝ Գագիկ Խալափյանը, վեց երեխաներին ու կնոջն անվտանգ վայր էր տեղափոխել։ Բոլորի համար մեքենայում տեղը չէր բավականացրել։ Վալերան ու Ռազմելան չէին կարողացել ոտքով տնից հեռանալ՝ տարեց Մարուսյայի պատճառով։ Վերադառնալով ծնողների ու տատիկի ետեւից՝ Գագիկ Խալափյանը գյուղից ոչ հեռու լսել է ադրբեջաներեն խոսակցություն, որոշել էր մտնել գյուղապետի մոտ, որպեսզի նախազգուշացնի, որ ադրբեջանցիներ գյուղ են մտել։ Իսկ հետո չի կարողացել տուն վերադառնալ, այդ ընթացքում էլ ադրբեջանցի հանցագործները արել էին իրենց սեւ գործը։   Լուսանկարները  NEWS.am

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am