Մայքլ Ֆլիննին իմունիտետ չեն տրամադրել

ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը մերժել է քրեական հետապնդումից իմունիտետ տրամադրել ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննին՝ նրա ցուցմունքների դիմաց, հայտնում է «Ամերիկայի ձայնը։ Նախօրեին Ֆլիննի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը պատրաստ է պատմել ռուսական պաշտոնատար անձանց հետ իր շփումների մասին, եթե տվյալ տեղեկությունը նրա դեմ չգործածվի։ «Գեներալ Ֆլինն ունի պատմություն, որը արժանի է շարադրման ու նա շատ է ուզում պատմել այն,- ասել էր Ֆլիննի փաստաբանը՝ չբացահայտելով Կոնգրեսի հետ հնարավոր համաձայնության մանրամասները։ Մայքլ Ֆլիննը ստիպված էր հրաժարական տալ նախագահի խորհրդականի պաշտոնը ստանձնելուց ընդամենը երեք շաբաթ անց։ Նրան մեղադրում էին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին միտումնավոր ապատեղեկացնելու մեջ՝ քողարկելով Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր բանակցությունների մասին տեղեկությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2015-ի դեկտեմբերին գեներալ Ֆլիննը 45 հազար դոլար էր ստացել Մոսկվայում RT հեռուստաալիքի հոբելյանական երեկույթին ելույթ ունենալու համար։ Նա նաեւ խոստովանել է, որ պայմանագիր է կնքել Թուրքիայի կառավարությանը լոբիստական ծառայություններ տրամադրելու համար, բայց չի գրանցվել որպես «օտարեկրյա գործակալ», ինչպես օրենքն է պահանջում։ Դոնալդ Թրամփը աջակցել էր իմունիտետի մասին պաշտոնանկ գեներալի խնդրանքը։ Նա իր Թվիթերում գրել էր ․ «Մայք Ֆլինը պետք է խնդրի իմունիտետ՝ մամուլի ու դեմոկրատների կողմից կազմակերպված այս վհուկորսի մթնոլորտում»։

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am