Փող չունենք երկիր պահենք, նախարարների վոյաժների համար ենք վճարում

«Փաստ» օրաթերթը գրում է. 2016 թվականի ընթացքում Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որը դեռ «երեկ» նույնիսկ կայք չուներ, 2016 թվականին բավականին թանկ է նստել մեր բյուջեի վրա: Ի թիվս գերատեսչական այլ ծախսերի, ողջ տարվա ընթացքում իրականացրած 16 ուղևորության համար նախարարությունը 18116153 դրամ է ծախսել: Հետաքրքիր է, որ ուղևորության գումարից բացի 13887800 դրամ էլ ծախսվել է արտասահմանյան ուղևորությունների ժամանակ «գնում չհանդիսացող այլ ծախսեր» անվան տակ: Այսինքն, տարեկան միայն 32003953 դրամ ծախսվում է այս ու այն կողմ գնալու վրա, սակայն այդպես էլ հասկանալի չէ, թե այն ինչքանով է ազդել Հայաստանի միջազգային ինտեգրման մակարդակը բարձրացնելու վրա: Ինչ վերաբերում է ներկայացուցչական ուղևորություններին, ապա Հայաստանին ոչինչ չտվող նման ուղևորությունների վրա գումար ծախսելու փոխարեն ավելի լավ կլիներ, որ այդ գումարները ծախսվեր այնպիսի բարեփոխումների վրա, որը նաև ուրիշները տեսնեին: Հետաքրքիր է նաև, որ այս գերատեսչությունը, որի գոյությունից և գործունեությունից ընդհանրապես շատ քչերն են գլուխ հանում, ընդամենը մեկ ավիատոմս գնելու համար ծախսել է ոչ ավել, ոչ պակաս՝ 5870000 դրամ: «Փաստը» փորձեց պարզել, թե որ ուղղությունների դեպքում կարող է երկկողմանի տոմսի արժեքը հասնել մոտ 12 հազար դոլարի: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նույն ուղղության էկոնոմ և բիզնես դասերի ավիատոմսերի գները, կախված ուղղությունից և թռիչքն իրականացնող ընկերությունից կարող են մինչև 10–ից 13 անգամ թանկ լինել: Այսինքն, եթե օրինակ Երևան–Մոսկվա–Լոս–Անջելես ուղղությամբ երկկողմանի էկոնոմ դասի ավիատոմսը կարելի է ձեռք բերել մոտ 430000 դրամով, ապա նույն տոմսի բիզնես դասի տոմսի արժեքը 5700000 է, այսինքն մոտ 12 հազար դոլար: Եվ Հայաստանի նման համեստ բյուջե ունեցող երկրի որևէ պաշտոնյա կարող է իրեն նման շռայլություններ թույլ տալ և հարկատուների գումարներով իրեն լավ զգալ: Հետո էլ վարչապետն ասում է, թե թոշակները չեն կարող բարձրացնել, որովհետև բյուջեում փող չկա: Բա եթե թոշակառուների բերանից կտրեք, նախարարներին բիզնես դասով գործուղումների ուղարկեք, ոչ բյուջեում փող կմնա, ոչ էլ թոշակները կբարձրանան: Բայց հարց է ծագում, թե ինչու պետք է այս կամ այն պետական պաշտոնյայի ինքնազգացողությունը և ինքնագնահատականը բարձրացնելու համար ազգովի գումար տանք, որ հա՛մ 13 անգամ թանկ ավիատոմս գնի, համ էլ հարկատուների գումարների հաշվին ինքնահաստատվի: Փող չունեք երկիր պահեք, նախարարների վոյաժների համար ուրիշներին ե՞ք հարստացնում: Ինչ վերաբերում է «Փաստի» անդրադարձին, թե այս գերատեսչությունն այնքան է դրսերով տարված, որ նույնիսկ մի սեփական կայք չունի, տեղեկացնենք, որ սխալն արդեն հասցրել են ուղղել: Սակայն վերջին լուրը, որը «պատմում» է, թե առհասարակ ինչով է զբաղվում Վաչե Գաբրիելյանը, անցյալ տարվա վաղեմության է և հիմա էլ տպավորությունն այնպիսին է, թե Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունում ժամանակը կանգ է առել:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am