Սուրիկ Խաչատրյանի «Գեղի գոլդ» հանքավայրը չի շահագործվում

«Փաստ» օրաթերթը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող «Գեղի գոլդ» հանքավայրը, որը գտնվում է Սյունիքի մարզի սահմանամերձ Գեղի և Լորի համայնքների տարածքում, չնայած նախնական ծրագրին, չի շահագործվում: 4 տարի ոսկու որոնողական աշխատանքներից հետո «Գեղի գոլդ»–ը հայտ էր ներկայացրել հանքի շահագործման լիցենզիա ստանալու: Նշենք, որ ծրագրի համաձայն՝ «Գեղի գոլդ» հանքավայրը պետք է շահագործվեր ու 300 աշխատատեղ ապահովեր: Գեղի գյուղի գյուղապետ, ՀՀԿ անդամ Վասիլ Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ հանքավայրում աշխատանքներ չեն իրականացվում, որևէ աշխատատեղ չի ստեղծվել: «Հանքը չի աշխատում, մարդ չկա, գոյություն չունի: Ոչ մեկը էդ գործով հիմա չի զբաղվում: Գործող հանք չկա մեր մոտ էս պահին: Ոչ մի աշխատատեղ, աշխատանք չկա: Էս պահին չի շահագործվում»,– ասաց գյուղապետը: Միևնույն ժամանակ՝ վերջինս վստահ է, որ դա կապ չունի Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հետ: Անցյալ տարվա հունիսին Սյունիքում գործող 4 հասարակական կազմակերպություններ դիմել էին նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով կասեցնել «Գեղի գոլդ» ընկերությանը տրված Ոսկեձորի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ Ըստ բնապահպանների՝ հանքի շահագործումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն հանքավայրի մերձակա Գեղի համայնքի, այլև Կապանի խմելու ջրի որակի վրա։ Չնայած սրան՝ Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի ծրագիրը քննարկվել էր Գեղի համայնքում և համայնքը համաձայնել էր հանքի շահագործմանը, քանի որ հանքարդյունաբերողները խոստացել էին աշխատատեղեր բացել գյուղում։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am