Տեղական որոշ ՀԿ-ների հավատարմագրած դիտորդների ճնշող մեծամասնությունն այլազգիներ ու օտարերկրյա քաղաքացիներ են.

«Առավոտ»-ը գրել է, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գրանցված ու Հայաստանում գործող մի քանի հասարակական կազմակերպությունների՝ ԿԸՀ ներկայացրած ցանկներում գերակշռում են այլազգիները, որոնց թվում շատ են հատկապես ուկրաինացիները ու վրացիները, կան նաև սլովենացիներ, եզդիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ: Ըստ թերթի, այլազգի դիտորդներ հավատարմագրած տեղական հասարակական կազմակերպությունների ռեկորդակիրը Լևոն Բարսեղյանի ղեկավարած «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ն է, որի հայտավորած 343 դիտորդից 261-ը, այսինքն՝ ճնշող մեծամասնությունը օտարերկրյա քաղաքացիներ են: Իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն որպես դիտորդ հավատարմագրել է ՀԿ-ի կողմից հիմնված և տնօրինվող «ԱրմՌուսԻնֆո» (armrus.info) համացանցային տեղեկատվական պորտալի 50 թղթակցի, որոնց ճնշող մեծամասնությունը դարձյալ օտարերկրյա քաղաքացիներ են: «Իհարկե, դժվար է հավատալ, թե Դանիել Իոաննիսյանի կողմից համակարգվող «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքը 50 աշխատակից ունի: Ակնհայտ է, որ այդ մարդկանց լրագրողի վկայական է տրվել խորհրդարանական ընտրություններում ներգրավելու նպատակով: Առավել հետաքրքրական է այն, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կայքի աշխատակիցների կարգավիճակով ապրիլի 2-ի ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում որպես ԶԼՄ ներկայացուցիչ հավատարմագրված օտարերկրացիների մի մասը ռուսաստանյան հասարակական շրջանակների ակտիվ ու որոշակի առումով հայտնի անձինք են: Ընդ որում, նրանց մի մասը ներկայացնում է «Ի պաշտպանություն ընտրողների ձայների «Գոլոս»» ասոցիացիան, որը գործունեության երկրի՝ ՌԴ դատարանի որոշմամբ լուծարվել է, իսկ պետգրանցումն էլ համարվել է անվավեր, հիմնականում՝ հրահրիչ գործունեություն ծավալելու մեղադրանքով: ….Անհասկանալի է՝ որևէ հասարակական գործիչ ինչո՞ւ է որոշել հետևել հայաստանյան ընտրություններին՝ նախընտրելով թաքնվել լրագրողի «դիմակի» ներքո: Անհասկանալի է նաև օտարերկրացիների նման բարձր հետաքրքրվածությունը մեր խորհրդարանական ընտրությունների հանդեպ», - գրել է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am