Ուռա´

ՀՀ վարչապետ, ՀՀԿ Նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի խոսքը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփման միջոցառմանը Սիրելի´ ժողովուրդ, ողջունում եմ ձեզ: Այս մեկ ամսվա ընթացքում, շրջելով Հայաստանով, հանդիպելով, խոսելով մեր ժողովրդի հետ, ինքս ինձ համար վերահաստատել եմ մի պարզ ճշմարտություն. մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, մենք ունենք մեծ ներուժ՝ մեր երկիրը դարձնելու ֆանտաստիկ երկիր:  Չկա որևէ մի պատճառ, որ այդպես չլինի: Մեր Հայաստանը լինելու է ժամանակակից, առաջ զարգացող և շարժվող, տրամաբանական և օրենքի երկիր՝ պահպանելով մեր ավանդույթները, ինքնատիպությունը, մեզ համար հարազատ միջավայրը,  միևնույն ժամանակ լինելով բաց և հասկանալի աշխարհի համար: Այսօր մենք ունենք երիտասարդ, ընդամենը 25 տարվա անկախ երկիր, բայց այն քիչ հին ազգերից ենք, որ, հազարամյակների միջով անցնելով, ունենք պետականություն: Սիրելի´ ժողովուրդ, ամփոփելով քարոզարշավը՝ ցանկանում եմ ձեզ խոստովանել, որ  ինքս ինձ հետ շատ համերաշխ եմ, որովհետև չկա մի բան, որ ասել եմ և որի համար պատրաստ չեմ պատասխան տալ: Հանդիպումների ժամանակ չեմ հրապուրվել նրանով, որ դիմացինիս ասեմ մի բան, որ նրան դուր գա: Եղել ենք ազնիվ և անկեղծ: Այդ նույն սկզբունքները դրել ենք մեր ծրագրի և գործողությունների մեջ: Սիրելի´ ժողովուրդ, այսօր մենք ներկայացնում ենք մի ծրագիր, որն ունի բոլոր այն հայտանիշները, որոնք առանձնահատուկ են որակ փոխող, կյանք փոխող ռեֆորմներում:

  • Այն հավակնոտ է և համարձակ
  • Այն իրատեսական է և ռացիոնալ
  • Մենք ունենք կամք և համառություն այն իրականացնելու:
Մենք մեր  ծրագիրը ներկայացրել ենք ձեզ՝ ակնկալելով ձեր քվեն: Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ ոչ միայն ապրիլի 2-ին ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը դրսևորելով, այլ նաև ապրիլի 2-ից հետո ձեր արժանապատիվ մասնակցությունն ունենալով մեր նոր Հայաստանը կառուցելու քրտնաջան աշխատանքում: Մենք միասին պետք է անցնենք այդ ճանապարհը, և այդ ճանապարհին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է ձեր կողքին լինել և պատասխանատվությունը վերցնել իր վրա: Սիրելի´ ժողովուրդ, ապրիլի 2-ին դուք որոշելու եք վաղվա Հայաստանը: Վերլուծե´ք բոլոր ծրագրերը, որոնք ներկայացված են ձեզ, անցկացրե´ք ձեր միջով և որոշեք՝ ում եք դուք վստահելու երկրի անվտանգությունը, ում եք դուք վստահելու երկրի առաջընթացը, ում եք վստահելու միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայացնելը, ում եք վստահելու ձեր երեխայի վաղվա օրը: Վստահե´ք մեզ, մեր թիմին, Հայաստանի Հանրապետական  կուսակցությանը: Ուռա´:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am