Ամերիկյան թափանցիկ ակնարկներ` ԼՂ խնդրով

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերահաստատել է պաշտոնական Վաշինգտոնը շահագրգռված է ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմամբ: Ըստ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին հղած նամակում: Մինչև Թրամփի ընտրությունը, Օբամայի վարչակազմը մի քանի անգամ հայտարարեց, որ Վաշինգտոնը կողմնակից է ԼՂ հակամարտության կարգավորման` «տարածքներ` կարգավիճակի դիմաց» բանաձևին: Մինչդեռ հայտնի է, որ Ադրբեջանին առավելապես ձեռնտու է` «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը: ԱՄՆ-ը, փաստորեն, մի քանի անգամ վերջին ամիսների ընթացքում, շեշտել է ու Բաքվին հասկացրել է, որ կարևորը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, ոչ թե խաղաղության մասին «օդի» մեջ տված հավաստիացումը: ԱՄՆ-ի դիրքորոշումը պաշտոնական Բաքվի համար բավական նյարդայնացնող է: Թրամփի փոփոխությունից հետո պարզ չէր, թե արդյոք Միացյալ Նահանգների նոր վարչակազմը պահպանել է իր դիրքորոշումը: Բայց ահա, օրեր առաջ պարզվեց, որ այո՛, պահպանվել է այդ դիրքորոշումը: Երևանում լրագրողները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդից, երբ հետաքրքրվեցին, թե կարո՞ղ է հաստատել, որ Սպիտակ Տան նոր վարչակազմի օրոք պաշտոնական Վաշինգթոնի դիրքորոշումը պահպանվել է և մյուս համանախագահող երկրներն ու ՌԴ-ն համակարծիք են ԱՄՆ-ի հետ այս հարցում, ամերիկացի համանախագահը պատասխանեց. «Վստահեցնում եմ, այս պահին մեր քաղաքականությունը նույն է մնում: Մենք ամբողջովին նվիրված ենք Մինսկի խմբին, համանախագահների գործընթացին, մենք ամբողջովին նվիրված ենք բոլոր կողմերի հետ հանգիստ աշխատելուն՝ գտնելու համար լուծում, որը կտանի խաղաղության»: Հոգլանդը նաև հավելել էր. «Կարող եմ ասել, որ մենք միասին ենք կանգնած, մեր միջև մեծ տարբերություններ չկան և նույնը վերաբերվում է մեր կառավարություններին»: Դրական փաստ է, որ համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցից հետո, Ստեփանակերտում համանախագահները հանդես եկան ուշագրավ հայտարարություններով: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ մենք քննարկել ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի ընդլայնման հարցը, մարտի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հավելելով, որ ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն կա խմբի կազմն ավելացնել 7 հոգով: Իգոր Պոպովի խոսքով, այդ կապակցությամբ կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք ուշացնում են գործընթացը: «Այսօր Անջեյ Կասպշիկը ներկայացրել է իր տեսակետը, թե ինչպես այն կատարել: Դա այն հարցերից է, որ մենք նախատեսում ենք քննարկել Վիեննայում, ապրիլին»,- ասել է Պոպովը՝ ավելացնելով, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում նախագահների հետ քննարկել են արդեն ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ հարցեր: Առաջին անգամ եմ Ստեփանակերտում և հիացած եմ նրա գեղեցկությամբ, ինչը ինձ համար հաճելի անակնկալ էր. ինչպես տեղեկացնում է Artsakhpress-ը, մարտի 28-ին, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: Խոսելով բանակցությունների մասին՝ ֆրանսիացի համանախագահն էլ ասել է, որ գործընթացը շարունակվում է, և շատ հագեցած երկխոսություն կա կողմերի հետ. «Բոլորի համար չէ դա տեսանելի, բոլորը չէ, որ գիտեն այդ մասին։ Իհարկե, մենք չենք կարող բացահայտել մանրամասները, քանի որ կոնֆիդենցիալ բանակցություններ են ընթանում։ Բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում։ Բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չարձանագրվեն, իսկ առաջ գնալու համար կողմերը պետք է փոխզիջման գան»: Վիսկոնտին հավելել է, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև պայմանավորվածություն ձեռք բերվի հանդիպման մասին, իր երկիրը պատրաստ է այն կազմակերպել: Այն, որ ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահները խոսում են Անջեյ Կասպշիկի խմբի ընդլայնման, ինչպես նաև` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխելու թեմաների մասին, նշանակում է, որ համանախագահներն իրենց պահանջներից հետ չեն կանգնում, և Ալիևը ստիպված է լինելու վաղ թե ուշ ընդունել իր կողմից մերժված, հրադադարն ապահովող մեխանիզմների կյանքի կոչմանը, որոնք Հայաստանն ընդունել է: Դե իսկ այս պայմաններն ընդունելուց հետո, միջնորդները, վստահաբար, հասնելու են նրան, որ նախ` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ապա նաև` Սարգսյան-Ալիև մակարդակով առաջիկա բանակցություններում կողմերից փոխզիջումներ ստանան: Ապրիլի 2-ից հետո, իրավամբ, բավական վճռորոշ փուլում է հայտնվելու ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Թամար Բագրատունի

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am