Շմայս, հայ Հիտլեր, նախընտրական մարտաֆիլմ

Արմավիրի մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, պարզվում է փողոցային պահվածի, «բռնաբարի ու գյուլլողի» խառնվածքները նրբորեն տիրապետելուց բացի մի քիչ էլ հասկանում է նաեւ պատգամավորական գործունեությունից, նախընտրական քարոզարշավներից։ Մարզի հայրենի համայնքներում իր արշավանքներին նոր փայլ ու կշիռ հաղորդելու համար Շմայսը քարոզչության վերջին ակորդը տվել է առավել հանդիսավորությամբ, բայց միեւնույն ժամանակ ամբողջությամբ իր ճաշակի ու արժեհամակարգի մեջ։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տան բակում երեկ Շմայսին քարոզելու և փառաբանելու են տարվել երկու հանրահայտ դեմքեր` դերասան, թիկնապահ ու «Ֆուլ կոնտակտ կարատե» մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց Արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը: Տիպիկ ընտրություն, ես կասեի՝ ոսկերչական հաշվարկ, Շմայսն ընտրել է իր կերպարին բնորոշ, հոգեհարազատ անձանց ու արդյունքում ստացել ցնցող արդյունք, որի ապացույցը Շմայսի խրոխտ, ինքնագոհ դեմքն էր հարազատ մարդկանց ելույթների ժամանակ։ Առաքել Մովսիյանին, ով պատգամավորության տարիների ժամանակ միայն ու միայն աչքի է ընկել ընդդիմախոսներին հայհոյելու, ծեծելու, բռնաբարելու անթաքույց ցանկությամբ, ում կողքով անզգույշ քայլելն իսկ վտանգավոր է եղել լրագրողների առողջության համար,բնականաբար, հոգեհարազատ է Հայաստանի գլխավոր «արծիվ»՝ Խաչիկ Ասրյանը, կամ այլ կերպ ասած՝ Ադոլֆ Հիտլերի հայկական, ավելի կոնկրետ գորիսյան պատենտը, կամ copy paste-ը: Նա իր ելութների ժամանակ ամեն կերպ փորձում է համոզել ամբողջ հայ ազգին, որ նրա միակ փրկություն հետեւյալ եռամիասնության մեջ է՝ Հայոց բանակ, Հայոց պետականություն, Հայոց նախագահ: Ի դեպ, վերջինիս դերում նա պատկերացնում է միայն ու միայն Սերժ Սարգսյանին: Իսկ իր նախագահի դեմ ցանկացած «ոտնձգության» դեպքում պատրաստ է խարույկի վրա ողջ-ողջ այրել։ Փարաքարի քարոզարշավի ժամանակ, բարեբախտաբար, Հայոց Արծիվը Շմայսին չընտրողներին չի սպառնացել կենդանի հրկիզել, բայց Շմայսի հասցեին նրա դրվատանքի խոսքերը այրվելուց ու ծեծվելուց ավելի ծանր է լսել։ Խաչիկ Ասրյանը․«Հայրենապաշտ,հայրենասեր, իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը անվտանգությանը պաշտպանող պաշտպանող Առաքել Մովսիսյան» ,-հուզմունքից տեղ-տեղ անհոդաբաշխ մտքեր է հնչեցնում Ասրյանը ու հիշում, թե ինչպես ապրիլյան պատերազմի օրերին «ժամերի ընթացքում» Շմայսը առանց որեւէ մեկին տեղյակ պահելու, հասել Արցախ՝ պաշտպանելու հող հայրենին․«Սա ես ասում եմ, որովհետեւ մեկ ամիս կողք կողքի ենք եղել, մահվան աչքերին նայելով պաշտպանել ենք Հայաստանի, Արցախի անվտանգությունը։ Դրա համար եմ ես այսօր եկել պատմական Փարաքար համայնք բաց ճակատով նայելու եւ կոչ անելու ընտրել Առաքել Մովսիսյանին՝մոխիր դարձնելով բոլոր արատավոր երեւույթները առանց քննարկելու, առանց երկմտելու ձեր ընտանիքներով, գերդաստանով, ձեր յոթ պորտով գնացեք քվեարկության եւ ձեր ձայնը տվեք ազատագրական պայքարի թոհուբոհի միջով անցած այս թեկնածուին»։ Արծվային խրոխտ ելույթից հետո բարձրախոսին մոտենալով կարկամել էր անգամ դերասանը։ Պարզվեց մարտաֆիլմերի հայտնի «տղեն», Շմայսի էկրանավորված տիպաժը՝ նույն ինքը Գոռ Վարդանյանը, անձամբ Շմայսի հետ գյուղեր է շրջել ու տպավորված է վերջինիս հումանիստական որակներից, դերասանը պատմում էր, որ ուր գնացել են իրենց ասել են, որ չի եղել մի հարց, որ դիմեն ու Շմայսը չլուծի։ «Երբ որ լավը տեսնում ես, չես կարում չխոսես, եթե չես խոսում ուրեմն դու վատն ես»,- Գոռի ելույթից հետո նորից բարձրախոսին է մոտենում Խաչիկ Ասրյանը՝ առավել գեղարվեստական դարձնելու տեղում բեմադրված նախընտրական մարտաֆիլմը։ Անի Սահակյան Լուսանկարը՝armtimes.am-ի

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am