ՊԵԿ-ը խախտումներ է բացահայտել

Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում ԵԱՏՄ երկրներից ներկրումներով զբաղվող մի շարք ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ որոշ տնտեսվարողներ, օգտվելով ներմուծման գործընթացի ազատականացումից և ներկայացնելով խեղաթյուրված տվյալներ փորձել են խուսափել խոշոր չափի հարկային պարտավորություններից: Վարչության պետ Սամվել Սինանյանի դիտարկմամբ՝ որոշ տնտեսվարողներ ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձում խուսափել հարկերի վճարումից. «Ներկրումներն իրականացնում են մերձավորների անուններով բացված տարբեր ընկերությունների միջոցով, կամ էլ ստեղծում են ընկերություններ՝ ընդհանրապես իրենց հետ կապ չունեցող և ֆինանսապես չապահովված անձանց անունով, որպեսզի հետագայում անձը չկարողանա վճարել հարկերը: Սակայն նման դեպքերը բացահայտվում են և պատասխանատվության առաջ են կանգնում այդ ընկերությունները փաստացի ղեկավարած անձինք»: Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունը, ՊԵԿ-ի մյուս ստորաբաժանումների հետ համատեղ, նման մի շարք դեպքեր է բացահայտել, երբ տնտեսվարողները, թաքցնելով իրացման շրջանառությունը, խուսափել են ԱԱՀ գծով հարկային պարտավորությունների կատարումից: Այսպես, ««Հավիցա» ՍՊԸ-ն, զբաղվելով ԵԱՏՄ անդամ երկրներից, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունից սննդային ձվի, ցորենի և թռչնամսի ներմուծմամբ և իրացմամբ, 2016թ. ընթացքում հարկային տեսչություն է ներկայացրել խեղաթյուրված տվյալներով հաշվարկ-հաշվետվություններ՝ խուսափելով ԱԱՀ-ի գծով 28 միլիոն 104 հազար դրամի հարկային պարտավորությունների կատարումից»: Ըստ Սամվել Սինանյանի, հետագայում պարզվել է, որ «Հավիցա» ընկերությունը փաստացի ղեկավարող Արմենակ Խաչատրյանը ստեղծել է այլ ընկերություններ ևս: «Տեղական» ՍՊԸ-ն նմանատիպ գործունեության արդյունքում խուսափել է 16 միլիոն 592 հազար դրամի, «Գնդեվազի թռչնաֆաբրիկա»-ն՝ 3 միլիոն 736 հազար դրամի չափով հարկերի վճարումից, իսկ «Անդրե Րենթեր» ՍՊԸ-ին՝ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ առաջադրվել է լրացուցիչ բյուջե վճարման ավելի քան 73 միլիոն դրամի պարտավորություն: ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնք ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն՝ համատեղ նախաքննություն կատարելու համար: Օրինախախտներին առաջադրվել է խոշոր չափի լրացուցիչ հարկային պարտավորություն: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնությնա հետ կապերի բաժին 

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am