Դաշնակցական նախարարն ու թեկնածուն բնակարան ունի Ֆրանսիայի Լազուր ափին.hetq.am/տեսաշար/

hetq.am-ը գրում է.Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել իր կարիերայի ընթացքում: Դաշնակցական գործիչը 4 անգամ նշանակվել է ԿԳ նախարար: Առաջին անգամը եղել է 1998-1999 թթ.՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարիներին: Դրանից հետո նա դարձել է վարչապետի խորհրդական, ապա փոխարտգործնախարար: 2001-2003-ին Մկրտչյանը կրկին նշանակվել է կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում: 2003-ին Մկրտչյանը պատգամավոր է ընտրվել ՀՅԴ-ից, սակայն 3 տարի անց կրկին տեղափոխվել է գործադիր: Բնականաբար, նորից ԿԳ նախարար է դարձել ու պաշտոնավորել մինչեւ 2008 թ.: Այնուհետեւ ԵՊՀ-ում պատմություն է դասավանդել եւ 2016-ի փետրվարի 24-ին կրկին դարձել ԿԳ նախարար: Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին Լ. Մկրտչյանը զբաղեցնում է ՀՅԴ համապետական ցուցակի 5-րդ հորիզոնականը: Նախարար թեկնածուն հաշվառված է Երեւանի Տերյան 66 նորակառույց շենքում, որտեղ բազմաթիվ այլ պաշտոնյաներ ու նրանց հարազատներ են բնակվում: ԿԸՀ-ին ներկայացրած իր հայտարարագրում Լեւոն Մկրտչյանը իբրեւ շարժական գույք նշել է 2011 թ. արտադրության «Lexus RX 350» ավտոմեքենան, որը նա ուներ մինչեւ նախարար դառնալը (այս մասին իմանում ենք պաշտոնը ստանձնելիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից): Պատգամավորության թեկնածուն, ըստ փաստաթղթերի, չունի 8 մլն դրամը գերազանցող արժեքով գույք: 2016-ի փետրվարից մինչեւ 2017-ի փետրվար Լ. Մկրտչյանը եկամուտ է ստացել տարբեր տեղերից: Այսպես՝ աշխատավարձ ԵՊՀ-ից, որտեղ դասավանդում է (ընդհանուր մոտ 708 հազար դրամ), ԿԳ նախարարի աշխատավարձը (5,6 մլն դրամ), «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկից ստացել է փոխառության տոկոս (488 հազ. դրամ), ինչպես նաեւ վարձակալության 7183 եվրո գումար ֆրանսիական «Société Générale» ֆինանսաբանկային ընկերությունից: Հաշվետու ժամանակահատվածում ԿԳ նախարարը նաեւ շահաբաժիններ է ստացել «Իզոտոպ Դելտա» ՍՊԸ-ից (9,1 մլն դրամ), «Նետրինո» ԹԲԸ-ից (23,5 մլն դրամ) եւ «Այուդա-Լոս» ՍՊԸ-ից (15,9 մլն դրամ): Այս ընկերություններից առաջին երկուսը գարնցված են Արցախի Հանրապետությունում, իսկ երրորդը՝ ՀՀ-ում: Բոլորի գործունեությունն էլ նույնն է՝ էլեկտրաէներգիայի արտադրություն հէկերում: Ավելի պարզ ասենք, որ 3 ընկերություններն էլ շահագործում են փոքր հէկեր Հայաստանում ու Արցախում: Մասնավորապես, «Իզոտոպ Դելտա» եւ «Նետրինո» ընկերություններն Արցախի Քաշաթաղի շրջանում շահագործում են համապատասխանաբար «Սյունիք-1» եւ «Սյունիք-4» փոքր հէկերը: Առաջինում Լեւոն Մկրտչյանը 5 տոկոս փայ ունի, իսկ երկրորդում՝ 10 տոկոս բաժնետոմս: «Այուդա-Լոս» ՍՊԸ-ին «Հետքը» անդրադարձել է: Այն «Պոզիտրոն» անունով փոքր հէկ է շահագործում Լոռու մարզի Մարցիգետի Սարաջուր վտակի վրա: ՍՊԸ-ի 20 տոկոսը պատկանում է Լ. Մկրտչյանին, նույնքանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի որդուն՝ Սերգեյ Լոքյանին, ով 2008-2016 թթ. օգնականի ու խորհրդականի պաշտոններ է զբաղեցրել ԱԺ-ում եւ կառավարությունում եւ այսօր ՀՅԴ ցուցակի 29-րդ համարն է: «Այուդա-Լոս»-ի 10 տոկոսն էլ պատկանում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: ԿԸՀ-ին Լ. Մկրտչյանն իր հայտարարագիրը ներկայացրել է մարտի 1-ին: Այդ օրվա դրությամբ նա ուներ 20.000 դոլար, 115.000 եվրո շ, 165.000 ռուբլի եւ 7.000.000 դրամ: Իսկ հիմա ամենահետաքրքիրի մասին: Թեկնածուն հայտարարագրել է 4 միավոր անշարժ գույք: Առաջինը Տերյան 66 շենքի բնակարանն է (245 քմ մակերեսով), որտեղ նա հաշվառված է, այս գույքը համասեփականություն է: Շենքի տակ Մկրտչյանը կրկին համասեփականության կարգով ավտոտնակ ունի: Հաջորդը Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղում գտնվող 0,25 հա տարածքով հողամասն է: Հիշեցնենք, որ Չքնաղը ՀՀ երկարամյա գլխավոր դատախազ, այժմ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հայրնեի գյուղն է: Բայց ամենաուշագրավը Լեւոն Մկրտչյանի բնակարանն է Ֆրանսիայի Նիս քաղաքում՝ Միջերկրական ծովի հռչակավոր Լազուր ափին: Շենքը, որտեղ ՀՅԴ-ական թեկնածուն 56 քմ տարածքով եւ համասեփականության կարգով բնակարան ունի, գտնվում է ծովափին շատ մոտ՝ Բոսկե պողոտայի վրա (16 Avenue des Bosquets): Հավելենք, որ Լ. Մկրտչյանն այս անշարժ գույքը մյուսների պես ձեռք է բերել մինչեւ վերջին անգամ նախարար դառնալը:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am