Ովքե՞ր են ապրիլի 2-ի ընտրությունների ստվերային մոդերատորները

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունները նախորդներից տարբերվում էին նաեւ նրանով, որ որոշ հայտնի գործիչներ, չլինելով կուսակցությունների համամասնական ցուցակներում, կողքից աջակցում կամ ղեկավարում էին նախընտրական քարոզչությունը։ Նման դերակատարում ունեին, օրինակ, Ամարասի Արթուրն ու Ազատ Արշակյանը, որոնք Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան դաշինքի կողքին էին, բայց ցուցակներում չկային։ Նրանց, հատկապես Ազատ Արշակյանին կարելի էր տեսնել ՕՐՕ-ի մարզային այցելությունների ժամանակ։ Նա քարոզչական խմբի հետ այցելում էր մարզեր, նախապատրաստում դաշինքի առաջնորդների հանդիպումները, անձամբ քարոզում՝ ընտրել դաշինքին։ Անգամ ձայնն էր խզվել՝ այնքան խոսել էր։ Մյուսը Սամվել Բաբայանն է, որը ոչ պաշտոնապես ղեկավարում էր ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը եւ նաեւ դրա արդյունքում հայտնվեց բանտում, բայց ընդգրկված չէր նախընտրական ցուցակում։ Բնականաբար, այս ցանկում է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը չկա ՀՀԿ նախընտրական ցուցակում, բայց ողջ քարոզչությունը կառուցված է նրա վրա, եւ նա ակտիվորեն քարոզում է ընտրել Հանրապետականին ու ղեկավարում է իշխող կուսակցության նախընտրական պայքարը։ ՀՀԿ քարոզչությանն ակտիվորեն մասնակցում է նաեւ Գագիկ Բեգլարյանը, բայց ընդամենը եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի օգտին։ Մամուլում գրվեց, որ նա անգամ լրագրողների հետ շփումներն է անձամբ կառավարում եւ գրեթե ամեն օր եղբոր նախընտրական շտաբ է գալիս։ Մյուս ակտիվ դերակատարը, որը պատգամավորության թեկնածու չէ, սակայն ակտիվորեն ներգրավված է քարոզարշավում, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ով որոշել է ապացուցել, որ ինչքան էլ «ուղտը սատկի, կաշին մի իշաբեռ է» եւ գործի է դրել բոլոր կապերը՝ հօգուտ Ծառուկյան դաշինքի եւ որդու՝ Արգամ Աբրահամյանի։ Ընտրությունների ստվերային մոդերատորներից մեկն էլ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն է, ով ակտիվ շփումներ ունի մի քանի ուժերի հետ՝ ՀԱԿ-ՀԺԿ, ԵԼՔ, Ծառուկյան դաշինքների հետ։ Մամուլում պարբերաբար գրվում է, որ նա ֆինանսապես օգնում եւ խորհրդատվություն է տալիս ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին, հանդիպումներ է ունենում մի շարք թեկնածուների հետ։ Ընդ որում, նա իր հանդիպումներն առանձնապես չի թաքցնում։ Նրան պարբերաբար տեսնում են Սարյան փողոցի վրա գտնվող ռեստորաններում՝ Ծառուկյան դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանի հետ։ Իսկ օրերս նա այցելել է Արտաշատ եւ քաղաքում զբոսնել Հովիկ Աբրահամյանի հետ։ Եթե սրան հավելենք նաեւ այն, որ ըստ շրջանառվող լուրերի, նա պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, ապա կստացվի, որ պարոն Սուքիասյանը «բարիդրացիական» հարաբերություններ է հաստատել գրեթե բոլոր ուժերի հետ, առանց որեւէ ուժի նախընտրական ցուցակում ընդգրկվելու։ Կարելի է ենթադրել, որ ընտրություններից հետո նրա՝ «մոդերատորի» այս կարգավիճակը որեւէ կերպ կամրագրվի՝ պաշտոնով կամ պաշտոնական որեւէ կարգավիճակով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am