Արագածոտնի թեկնածուն փակագծեր է բացում, թե ինչու հեռացավ «Ծառուկյան դաշինքից»

«Ծառուկյան» դաշինքի կողմից որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նարինե Առաքելյանը դադարեցրել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի հետ իր համագործակցությունը և կսատարի Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքի թեկնածու Արագած Ախոյանին: Այս մասին հայտարարություն է տարածել Նարինե Առաքելյանը, որում, մասնավորապես, նշել է. ««Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի և թիմի նկատմամբ՝ ես փորձել եմ որպես թեկնածու հնարավորինս օգտակար լինել՝ բարձր պահելով այդ դաշինքի անունը: Սակայն մարտի 5-ից սկսած, տեսնելով Արագածոտնի մարզի ընտրատարածքում դաշինքի վարկանիշային թեկնածուների պառակտված վարվելաձևը, ոչ ճիշտ թիմային աշխատանքը, ես դադարեցնում եմ իմ գործունեությունը այդ դաշինքի հետ և հանդես եմ գալիս հետևյալ հայտարարությամբ. «Իմ ընտրողների հետ միասին աջակցելու եմ թիվ 7 ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական կուսակցության վարկանիշային թեկնածու Արագած Ախոյանին՝ հաշվի առնելով նրա բարձր արժանիքները, հայրենանվեր գործունեությունը, հսկայածավալ աշխատանքները, որ նա կատարել է Հայաստանում և Հայաստանից դուրս՝ Արևմտյան Հայաստանում և միջազգային տարբեր կառույցներում՝ բարձր պահելով հայի պատիվը և արժանապատվությունը: Ես իմ թիմով սատարում եմ Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքի արժանի թեկնածուին, հայրենասեր մարդուն՝ Արագած Ախոյանին, ով ունի բարձր վարկանիշ և վայելում է մարզի համայնքների բնակիչների վստահությունը և հարգանքը»: Նարինե Առաքելյանի հայտարարությանն անմիջապես հետեւեց ԲՀԿ մամլո խոսնակ Վանիկ Էլիզբարյանի արձագանքը․ «Դե ինչ, շնորհավորում ենք պարոն Ախոյանին՝ նման համախոհ ունենալու համար։ Տիկինը, կանխազգալով, որ մեզ հայտնի են դարձել իր կենսագրության հետ կապված խիստ ամոթալի եւ խայտառակ էջեր, ինչի մասին խոսում է ողջ համայնքը, որոշել է ինքնակամ լքել մի դաշինք, որտեղ նմանօրինակ սուբյեկտները տեղ չունեն։Ցավոք, մեզ ուշ տրամադրվեցին փաստեր Նարինե Առաքելյանի կենսագրության խայտառակ էջերի հետ կապված, այլապես նա ի սկզբանե կլիներ Արագած Ախոյանի համակիրների շարքում։Մեկ անգամ եւս շնորհավորում ենք պարոն Ախոյանին՝ նման համախոհ ունենալու համար։ Վստահ ենք, որ Արագած Ախոյանը, լինելով տեղացի, իրազեկ է Նարինե Առաքելյանի անվան հետ կապված խայտառակ պատմություններին»,-Ֆյեսբուքի իր էջում գրել է Էլիզբարյանը։ Մենք կապ հաստատեցինք տիկին Առաքելյանի հետ, ով ԲՀԿ խոսնակի արձագանքին հետևյալ կերպ արձագանքեց․«Ես խորհուրդ կտայի ԲՀԿ-ի խոսնակին որպես հայ տղամարդու կարգավորի իր կեցվածքը, հետո նոր փորձի խոսել մի կնոջ մասին, որին երբևէ չի տեսել ու չի ճանաչում, ես էլ իրեն չեմ ճանաչում։ Թող բարի լինի ծանոթանալու իմ կենսագրությանը, ինձ թվում է՝ իրենք ավելի շատ խայտառակ էջեր ունեն, քան մենք», ասաց Առաքելյանը ։ Տիկին Առաքելյանը մանրամասն պատմեց նաեւ, թե ինչպես է հայտնվել Ծառուկյան դաշինքում եւ ինչու է հրաժարվել մինչեւ ընտրությունները․«Ծառուկյան դաշինքում հայտնվել եմ տիկին Ռոզայի ներկայացնելով։ Ես Ագրարային համալսարանի դասախոս եմ, տիկին Ռոզան լինելով մեր խորհրդի անդամ, ճանաչելով ինձ, իմ անցած ճանապարը, որ ես ունենալով վարկանիշ կարող եմ իմ աջակցությունը ցուցաբերել դաշինքին, ներկայացրել է իմ թեկնածությունը։ Ես իմ բոլոր արժանիքներով հանդերձ մտա քաղաքական այս խաղի մեջ, բայց կուսակցությունը հանդեպ չբերեց հարգալից եւ արժանի վերաբերմունք մի մարդու նկատմամբ, ում առաջարկել էին թեկնածություն առաջադրել»։ Տիկին Առաքելյանի խոսքով ինքն անգամ չի հանդիպել կուսակցության ղեկավարի հետ, այդ հարցում «խոչընդոտողներ» են եղել․«Ես բազմիցս փորձեցի, բայց, ավաղ, չկայացավ»։ Տիկին Առաքելյանը տարակուսած է՝ ինչպես կարող էին իր հետ չհանդիպել, չզրուցել․«Միգուցե ես չունեմ այդ արժանինքերը»։ Նա ասաց, որ իր թեկնածությունն ըստ ամենայնի խանգարում էր դաշինքի՝ այս տարածաշրջանում առաջադրված այլ թեկնածուներից ոմանց, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի ամեն գնով տապալվի իր եւ Ծառուկյանի հանդիպումը․«Օրինակ Սեդրակ Առուստամյանի եւ ուրիշ այլ մարդիկ» , ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ այս ամենից հետո ինքը նպատակահարմար չի գտել մնալ դաշինքում ու իմանալով Արագած Ախոյանի «հայրենանվեր» գործի մասին իրեն աջակցության մասին է հայտարարել։ Հ․Գ․-Տիկին Առաքելյանը խնդրեց հրապարակել իր կենսագրությունը, որպեսզի մարդիկ ծանոթանան ու տեղեկանան իրականությանը՝ այստեղ Անի Սահակյան  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am