Փաստորեն «հող հանձնող տղա» կա՞

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալվել էր «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին: Ըստ ամենայնի իշխանությունները լրջորեն գիտակցում են, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Մադրիդյան սկզբունքների չհամաձայնեցված երկու-երեք հարցերի վերաբերյալ պետք է կոնկրետ պատասխան տան: Այս համատեքստում լիովին հասկանալի է Տեր-Պետրոսյանի «ուսերին» դրված բեռը: Ստեղծված իրավիճակը, սակայն, որքան բարդ է իշխանությունների համար, այնքան էլ` «շահավետ»: Տեր-Պետրոսյանի օգնությամբ բացված դիսկուրսը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, իսկ դրա խորքում` միակողմանի զիջումներ թույլ չտալը, իրականում, իշխանության համար է ծանրակշիռ խաղաթուղթ: Սերժ Սարգսյանն առաջիկա բանակցություններում, երբ նրան «նեղը գցեն»` մեկ բան է ասելու` «դուք չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում իմ երկրում, Տեր-Պետրոսյանին իր գաղափարների համար քիչ է մնում «հոշոտեն», որն այսօր որոշումներ կայացնող չի, ընդդիմություն է, ինձ ի՞նչ կանեն, եթե ստորագրեմ Մադրիդյան փաստաթուղթը....»: Սա, հարցի մի կողմն է, և այս հարցում ևս, խոշոր հաշվով` Տեր-Պետրոսյանը, ինչպես ասում են` խաղում է իշխանության օգտին: Ինչ վերաբերում է նախընտրական ողջ մթնոլորտը ԼՂ խնդրի վրա կենտրոնացնելու Տեր-Պետրոսյանի համառ ջանքերին, ապա դա, իհարկե, ստացվեց: Բայց ինչպես միշտ իր գիծը` «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի ուղերձներն առաջ տանող ՀՀ առաջին նախագահը ոչ մի կերպ չի ցանկանում այսօր անդրադառնալ ներկայիս աշխարհաքաղաքական որոշ իրողություններին: Ահա, վերջին հարցազրույցում նա ասում է, թե համաձայն չէ, որ բանակցություններ չկան: Մի կողմ թողնենք, որ նա, փաստորեն, իշխանությունների հայտարարություններն այդ մասին ուղղակի սուտ է համարում: Մի՞թե պարզ չէ, երկու-երեք տարի Ադրբեջանը զբաղված էր ուղղակի շանտաժով: Բանակցային գործընթացը փակուղի է մտել շատ վաղուց ու Ալիևի համառ հետևողականությամբ: Ինչու՞ է այս փաստի վրա աչք փակում Տեր-Պետրոսյանը... Կամ` Տեր-Պետրոսյանն ասում է, թե կողմերը չեն բանակցում, որովհետև իրենց առջև դրված են հիմա չհամաձայնեցված հարցերը, ու հիմա` միջնորդները կողմերի հետ առանձին-առանձին փորձում են նայել երկու-երեք կետերը, հետևաբար` ամենաինտենսիվ պրոցեսն է հիմա գնում: Շատ լավ: Եթե Տեր-Պետրոսյանը գիտի, որ երկու-երեք կետերն են քննարկում կողմերի հետ առանձին, ուրեմն պետք է նաև իմանա, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին անգամ չի հաջողվում իրենց պահանջները` սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների, ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմի ընդլայնման համաձայնությունները ստանալ Ալիևից, որն ի դեպ, կոնկրետ ու ցինիկաբար մերժել է այդ գաղափարները` ստելով, թե դա հայկական կողմի առաջարկն է, մինչդեռ դա լկտի սուտ է, այդ առաջարկների հեղինակները միջնորդներն են և ընդ որում, դեռ ապրիլից առաջ են այդ առաջարկներն արվել: Հիմա, ամենապրիմիտիվ հարցը` եթե ուղիղ մեկ տարի է արդեն միջնորդներն անգամ չեն կարողացել Ալիևին ստիպել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառումն ընդունել և անհապաղ իրագործել` այդ ինչպե՞ս են ստիպելու հարգել Արցախի ժողովրդի իրավունքներն ու նրանց անվտանգությունը: Միջազգային հանրությունը, եթե անգամ վաղը հայտարարի, որ ճանաչում է ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը` դա կանգնեցնելո՞ւ է Ալիևին: Իհարկե` ոչ: Կամ` Տեր-Պետրոսյանն ասում է կողմերի վրա ազդելու առաքելությունը դրված է Ռուսաստանի վրա: Տեր-Պետրոսյանը տեսե՞լ է մի դրվագ, երբ Մոսկվան քննադատի` Ադրբեջանին` ապրիլյան պատերազմ սանձազերծելու համար: Էլ չենք խոսում` Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի զենք վաճառելը: Ինչու՞ չի անկեղծ Տեր-Պետրոսյանը: Ուզածն այն է, որ ռուսական խաղաղապահները հայտնվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ու հարկ եղած դեպքում ջարդարար գործունեությունը շարունակեն` ինչպես ղարաբաղյան պատերազմի օրերին արեցին խորհրդային զորքերը` տարածքներ նվիրելով Ադրբեջանին: Մի՞թե ղարաբաղյան պատմության այս դրվագները մոռացել է Տեր-Պետրոսյանը... Եվ վերջապես, այսօր ամեն գնով կարգավորման հասնելու, ավելի ճիշտ` ամեն ինչ Ալիևին զիջելու պատրաստ Տեր-Պետրոսյանին արժե մեկ հարց տալ` այդ ո՞վ էր 1988-ին Ազատության հրապարակում «Միացում» գոչում: Այն ժամանակ` փլուզվող Խորհրդային միության, երկրաշարժից ուժասպառ Հայաստանն ավելի ուժե՞ղ էր, քան հիմա՞... Բա, այն ժամանակ էլ ասեիք` ժողովուրդ, չի լուծվելու այս հարցը, գնացեք տներով, խելոք նստեք տեղներդ... Այդ ինչպես եղավ, որ 1988-ին Ղարաբաղի համար «Միացումն» այսօր փոխվեց, դարձավ` «ով ասաց «ոչ մի թիզ հող», հենց նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգի կործանողը»...  Հիմա Տեր-Պետրոսյանն ասում է` «պարտավոր ենք տարածքները հանձնել, եթե չանենք` սանկցիաներով են պարտադրելու...», «այս ազգը մեղք է, ի՞նչ եք տալու մեր ժողովրդին դրա դիմաց, մեր ժողովրդին տալու ես արյուն, իր որդիների մահը, տալու ես չքավորություն, թշվառություն, պանդխտություն, վերջանալու է այս երկիրը»։ Աշխարհաքաղաքական բոլոր փոփոխություններին ուշադրությամբ հետևող ու նկատող Տեր-Պետրոսյանը ոչ մի կերպ չի ցանկանում արձանագրել մեկ իրողություն` քաղաքակիրթ աշխարհը Ադրբեջանի նկատմամբ բավական բացասական տրամադրություն ունի, մանավանդ` ապրիլյան պատերազմից հետո, փոխանակ այս իրավիճակն ի օգուտ Ղարաբաղի օգտագործելու ուղղությամբ աշխատելու կոչ անել, նա անում է ճիշտ հակառակը` «հրեշտակի թևեր» է կպցնում Ալիևին, «լեզու դնելով» Ալիևի բերանը, կարծես` հայկական կողմն է մեղավոր բանակցությունների տապալման ու ապրիլյան պատերազմի համար... Վերջապես` պնդումը, թե ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելն է Հայաստանում բոլոր չարիքների հիմնական պատճառը՝ թշվառություն, կոռուպցիա, արտագաղթ..., ո՞վ է Տեր-Պետրոսյանին համոզել, որ եթե այսօր ԼՂ խնդիրը լուծենք` Հայաստանից վերանալու են կոռուպցիան, ապօրինությունները, մենաշնորհներն ու օլիգարխները: Չլուծված Ղարաբաղի խնդի՞րն է խանգարում, որ այս արատավոր երևույթները վերացվեն: Իհարկե ոչ, բոլորի համար էլ պարզ է, թե որտեղ է «թաղված շան գլուխը»: Թամար Բագրատունի

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am