Օրենքով արգելվել են հղիության արհեստական չհիմնավորված ընդհատումները

Այսօր կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում ձայների 28 կողմ հարաբերակցությամբ ընդունվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի և տեղակալ Արարատ Օհանջանյանի համահեղինակությամբ օրակարգում ներառված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խոսելով օրինագծի անհրաժեշտության մասին՝ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ օրենքի նախագծի մշակման նպատակն է եղել բարձրացնել վերարտադրողականությունը՝ օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, սոցիալապես առավել խոցելի խմբերի բժշկական օգնությունը և սպասարկման հասանելիությունը, ինչպես նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերի կանխարգելումը: Ա. Գրիգորյանի խոսքով՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԱՀ օրենքում նշված է, որ փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումները: Նշված ձևակերպմամբ հաշվի չի առնվում կենսաբանական ծնողներին, երեխային հանձնելու փոխնակ մոր հոգեբանական պատրաստվածությունը: «Միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք, ինչը կարևոր է երեխայի կենսաբանական ծնողներին հանձնելու հոգեբանական պատրաստվածության, ինչպես նաև փոխնակ մայր դառնալ ցանկացող կնոջ առողջության համար: Ելնելով վերոնշվածից գործող օրենքում ներառվել է դրույթ, որ փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անձը համարվում է երեխա մինչև 18 տարեկանը, և որ փոխնակ մայր կարող է դառնալ միայն նախկինում մեկ անգամ առնվազն ծննդաբերած կանայք, ապա անհրաժեշտություն է առաջանում, որ փոխնակ մայր կարող է դառնալ բարձրացնելով թույլատրելի տարիքի ստորին շեմը, ինչը և առաջարկվել է նախագծով: Օրենքում ամբողջովին նոր խմբագրությամբ շարադրվել է նաև «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածը, նկատի ունենալով առկա կարգավորումների բացերը և հակասությունները,- հավելել է Ա. Գրիգորյանը և ավելացրել,-այսպես՝ օրենսդրորեն արգելվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումները (այսպես կոչված սելեկտիվ աբորտները), սահմանվում է հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ»: Պատգամավորը նշել է, որ ԱՀ առողջապահության նախարարին է վերապահվում հղիության արհեստական ընդհատման, բժշկական, սոցիալական հակացուցումները, անհրաժեշտ հետազոտությունների ցանկը հաստատելու, հղիության արհեստական ընդհատման գործընթացում ներառվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու լիազորությունը: «Վերոնշված փոփոխությունով պայմանավորված վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված է վարչական պատասխանատվություն՝ օրենքով թույլատրվող արհեստական հղիության ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպքերի համար: Համապատասխան օրենքը այսուհետ կգործի նաև Արցախում»,- ասել է Ա. Գրիգորյանը և հավելել, որ նոր օրենքով կանխարգելվում է հղիության արհեստական ընդհատումների չհիմնավորված դեպքերը, ինչպես նաև սահմանվում է վարչական պատասխանատվություն ապօրինաբար հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ, ինչը Արցախում զգալիորեն կբարելավվի ժողովրդագրական իրավիճակը:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am