ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը սկսել են ընտրակաշառքի բաժանումը. Ահազանգ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստացել, որ երեկվանից Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները սկսել են ընտրակաշառք բաժանել՝ այցելելով ընտրողների բնակարաններ և առաջարկելով՝ 10.000-ական ՀՀ դրամ: Նման բովանդակությամբ ահազանգեր ստացվել են հիմնականում Արագածոտնի, Լոռու  և Կոտայքի մարզերից:Ահազանգող քաղաքացիները հայտնում են, որ ՀՀԿ ներկայացուցիչները ընտրակաշառք բաժանում են պայմանով, որ ընտրողը քվեախցիկից իր հետ պետք է դուրս բերի «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը՝ ի հավաստումն այն բանի, որ «Ծառուկյան» դաշինքի օգտին չի քվեարկել:Արմավիրի և Գեղարքունիքի մարզերից էլ ահազանգ է ստացվել «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից փաթեթներ բաժանելու մասին, դրանցում ձեռքի ժամացույցներ, շարֆեր, խմիչք և դրամապանակներ են:Համաձայն ահազանգի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Աստղաձոր համայնքներում ընտրակաշառք է բաժանում ՀՎԿ ռեյտինգային թեկնածու Սիմոն Հակոբյանը: Հավելենք, որ ահազանգող քաղաքացիները ցանկացել են գաղտնի պահել իրենց ինքնությունը:Նշենք, որ ավելի վաղ newsbook.am լրատվական կայքում ձայնագրություն էր հրապարակվել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու նպատակով ցուցակագրում կատարելու վերաբերյալ: Դրա հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:Միաժամանակ պահանջում ենք ՀՀ Ոստիկանությունից և ԱԱԾ-ից ուժեղացնել օպերատիվ-հետախուզական գործողությունները նման հանցավոր երևույթները կանխելու, կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am