Վիգեն Սարգսյանը վստահ է

Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնական նպատակները հստակ արտացոլված են Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կուսակցության կարգախոսում: Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով հարցին` ի՞նչ հիմնական նպատակներ է իր առջև դրել Հանրապետական կուսակցությունը: «Մեր հիմնական նպատակներն են անվտանգությունն ու առաջընթացը: Մենք ներկայացրել ենք ծրագիր, որը միտված է տնտեսության դինամիկ զարգացմանը: Պլանավորվում է իրականացրել լուրջ ներդրումներ տարբեր ոլորտներում: Նույնիսկ տարածքային ինքնակառավարման մակարդակում ֆիքսվել են այն կետերը, որտեղ կարելի է նման ծրագրեր ներդնել: Կան կոնկրետ ներդրողներ և կոնկրետ ծրագրեր ներդրումների համար, և մենք լիահույս ենք, որ մեր ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կունենանք զգալիորեն բարձրացնել կառավարման համակարգի արդյունավետությո ւնը, կառավարման համակարգում ներգրավել երիտասարդների, ովքեր ունեն համապատասխան որակյալ կրթություն և աշխատանքի փորձ, ինչպես նաև բարձրացնել հասարակության վստահությունը երկրի իշխանությունների նկատմամբ»,-  ասել է նախարարը: Վիգեն Սարգսյանը  հավելել է, որ ՀՀԿ-ն կարևորում է նաև Հայաստանի պաշտպանունակության մակարդակի բարձրացումը: «Հաշվի առնելով գոյություն ունեցող մարտահրավերները` մեր զինված ուժերը հարաբերակցության տոկոսներով գերազանցում են բնակչության և տարածքի առումով Հայաստանի մասշտաբների այլ երկրներին: Բայց մենք աշխարհում միակ այդպիսի երկիրը չենք: Անգամ կան երկրներ, որ այդ առումով մեզ գերազանցում են: Փորձը ցույց է տալիս, որ դա կարող է ոչ թե զարգացման խոչընդոտ հանդիսանալ, այլ խթանել զարգացումը` անվտանգությունը և առաջընթացը ճիշտ համադրելու պարագայում: Հենց սրան է միտված մեր աշխատանքը»,- նշել է Սարգսյանը: Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն ընտրություններին մոտենում է շատ ամուր թիմով: «Ընտրություններին մոտենում ենք մարդկանց թիմով, որոնցից յուրաքանչյուրը իր ոլորտում մեծ հաջողությունների է հասել, ապացուցել է ամենաբարդ խնդիրները լուծելու կարողությունը: Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք շատ արագ կյանքի կոչել մեր ծրագիրը: Հայաստանի ներկայիս կառավարությունը գործունեության 6 ամիսները եղել են ինտենսիվ զարգացման ժամանակահատված: Բոլոր տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ ձեռնարկվող քայլերը տալիս են արդյունքներ, և մենք հավատում ենք, որ այդ աշխատանք ը շարունակվելու ահռելի ներուժ կա»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am