Ամենաժողովրդական Տյառնընդառաջը

Մամլո ասուլիսն սկսվեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հավատամք» երգչախմբի գեղեցիկ կատարումով: «Տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է բոլորին: Տոնին, յուրաքանչյուր անձ իր ունեցած կարողություններով պետք է ընդառաջ գնա Աստծուն և վերանայի իր հոգևոր կյանքը», - ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, փետրվարի 12-ին Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում՝ ամենաժողավրդական՝ Տյառնընդառաջի տոնին նվիրված մամլո ասուլիսում: Տեր Հակոբը տեղեկացրեց, որ տոներ կան անշարժ են, ինչպես օրինակ՝ Սուրբ Ծնունդը, որը Հայ Առաքելական Եկեղեցին մշտապես նշում է հունվարի 6-ին, այդպես էլ ամեն տարի Տյառնընդառաջը՝ անփոփոխ նշվում է փետրվարի 14-ին, Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը: Երկարակյաց Սիմեոն ծերունուն էր շնորհված ընդառաջ գնալ և օրհնել տաճար բերված մանուկ Հիսուսին, քանի որ Սուրբ Հոգուց հրամայված էր, որ մահ չտեսնի, մինչև չգրկի Օծյալին: Այս տարի տոնը համընկավ Մեծ Պահքի օրերին, երբ փակվում են եկեղեցիների խորանի վարագույրները՝ ինչո՞ւ՝ Ադամի դրախտից ելնելու խորհրդով: Սակայն Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, բաց վարագույրով: Հայտնի է, որ եկեղեցական օրացույցով նոր օրն սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո: Տեր Հակոբը նշեց նաև, որ տոնն ունի ազգային ավանդույթների բաղադրիչներ: Ժողովրդական սովորույթի համաձայն՝ օրհնված մոմի կրակով, որը նաև Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշն է, վառում են Տյառնընդառաջի խարույկ, որի շուրջ նախ նորապսակներն են պարում և թռչում վրայից: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սահակյանը ներկայացրեց «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի համաղեկավար Լուսինե Մկրտչյանին և Եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնության անդամ Արեգ Գալստյանին, ովքեր կարևորեցին տոնի հետ առնչվող ժողովրդական ազգային մշակույթը և իրենց ուժերով որոշեցին տոնի առթիվ, երեկոյան խարույկի շուրջ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում համերգ կազմակերպել, այսինքն՝ համախմբերով իրենց ուժերը՝ աշխարհին և համայն հայությանը ներկայացնել մեր ազգային, ավանդական՝ հարսանեկան, ինչպես նաև տոնական շուրջպարերը, երգերը, այսինքն՝ ինչ դարեր շարունակ պատկանել է մեր ժողովրդին, այն կրկին ժողովրդին վերադարձնել: Օվսաննա ՄԱԴԱԹՅԱՆ

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am