Դե՞մ ենք մենք միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին

ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, «միջազգային հանրություն» կոչվածը ռոբոտներ չեն, որոնց մեջ դրված լինի որոշակի անբեկանելի ծրագիր: Դրանք երկրների ներկայացուցիչ մարդիկ են, ովքեր, եթե իրենց երկրների քաղաքական ծրագրերի և շահերի ուղղակի թելադրանքները չկան, կամ կաշառված չեն, կամ ուժի ճնշման տակ չեն, ջանում են աշխատել իրենց համոզմունքներով՝ այդ կառույցների իրավական շրջանակներում: Նրանց հետ նույնպես մարդիկ են աշխատում, շահագրգիռ երկրների ուղղակի կամ ստվերային դիվանագիտական ներկայացուցիչներ, և փորձում են իրենց երկրների արդարացիությունը և «արդարացիությունը» ներկայացնել, համոզել, ապացուցել... Արդյունքում այդ կառույցների ներկայացուցիչներն այս կամ այն երկրի հարցի շուրջ որոշումների համար քվեարկում են կամ իրենց երկրների շահերի դիրքորոշումներով, կամ կառույցների իրավական շրջանակներին չհակասող համոզմունքներով: Համոզմունքներն էլ ձևավորվում են քվեարկվող հարցի շուրջ նրանց հետ աշխատած մարդկանց՝ ուղղակի կամ ստվերային դիվանագիտական ներկայացուցիչների աշխատանքների արդյունքում և տրամադրած նյութերով: «Միջազգային հանրությունը» ներկայացնող մարդիկ փոխվում են, գալիս են նորերը, և նրանց հետ աշխատանքները կամ վերսկսվում, կամ շարունակվում են: Շարունակական և տևական աշխատանք է: Կոնկրետ Ղարաբաղյան հարցի շուրջ ուղղակի շահեր ունեցող երկրները թյուրքական երկրներն են, Հայաստանը և Ռուսաստանը: Մեծ հաշվով հենց նրանք էլ ձևավորում են «միջազգային կառույցների» և լայն «միջազգային հանրության» վերաբերմունքը, կարծիքը և համոզմունքները: «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»ի և «հողերի հանձնման» հետևում «թյուրքական քաղաքական աշխարհի» աշխատանքն է, որն ազդեցիկ, բայց նաև միջազգային հանրային կարծիքում շատ խոցելի «աշխարհ» է: «Ղարաբաղը Հայաստանի կազմում»ի կամ «Ինքնուրույն Ղարաբաղ»ի թիկունքում պատմական, իրավական և մարդկային արդարությունն է, գումարած «միջազգային հանրության»՝ «թյուրքական աշխարհի» հետ քաղաքակրթական և քաղաքական հակասություններ ունեցող մասը, որը պակաս մեծ ուժ չի, եթե պատշաճ ներկայացված է: Արդյո՞ք պատշաճ ներկայացված է, արդյո՞ք «միջազգային հանրությունը» համոզմունքների ձևավորման մակարդակով տեղյակ է՝ ինչ ասել է «անվտանգության գոտի», ի՞նչ է սպառնում Ղարաբաղի հայ բնակչությանը այդ գոտու փոփոխության դեպքում, արդյո՞ք այդ մարդիկ գիտեն Այսրկովկասի վերջին հարյուրամյա և Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի,դաշտային Արցախի ոչ վաղ անցյալի հայ բնակչության նկատմամբ արյունոտ իրադարձությունները և փաստացի դեռ չվերջացած վերջին պատերազմի իրական դրդապատճառները, վերջապես ի՞նչ դեր են խաղում դրանք Ղարաբաղի հարցի լուծման «միջազգային հանրության» համոզմունքներում: Իրականում դրանք առկա չեն նույնիսկ հայկական քաղաքական հանրության փաստարկներում: Այս հարցերի շուրջ Մինսկի խմբի փաթեթը/փաթեթները ոչ մի տող, ոչ մի ակնարկ չեն պարունակում, իսկ այդ փաթեթների «բառապաշարը» ձևավորվել է 1994ից և այստեղ պարզ թվացող հումանիզմի և հայկական արդարության հարցեր չկան: Կան «հողեր վերադարձնելու» հարցեր, և հայկական քաղաքական միտքը «միջազգային հանրության» հետ խոսում է այդ լեզվով՝ քննարկելով ֆիզիկական տարածքների հարցերը առանց մարդու, ժողովրդի ապրելու իրավունքի երաշխիքների հեռանկարի: Մարդու, ժողովրդի ապրելու իրավունքի հեռանկարը նախ և առաջ անցյալի և ներկայի փորձն է, որը պիտի դառնար «միջազգային հանրության» համոզմունքների ձևավորման կարևոր մաս, բայց չի դարձել: Այն բացակայել և բացակայում է հայկական դիվանագիտության ծրագրում, ուրեմն ինչպե՞ս պիտի դառնար «միջազգային հանրության» ծրագրի մաս: Հայկական դիվանագիտության ծրագրում և «միջազգային հանրության» փաստարկներում դրա բացակայության պատասխանատուները ՀՀ քաղաքական իշխանությունները և առաջնահերթ՝ ՀՀ երեք նախագահներն են, հատկապես՝ առաջին նախագահը, որին չհաջողվեց կամ ով չկամեցավ (չկարողացա՞վ) հայ ժողովրդի՝ իրեն պարտադրված պատերազմի հաղթական արժանապատվության և Հայաստանի նկատմամբ միջազգային համակրաքնի փուլում ազդել Մինսկի խմբի փաթեթի բովանդակային փաստարկների ձևավորման վրա: Եթե նույն համոզմունքներով և ուժով, ինչպես նա աշխատում է հայ հասարակությանը վախեցնել «միջազգային հանրությունից» սպասվող սպառնալիքներով, աշխատեր «միջազգային հանրության» համոզմունքների և փաստարկների ձևավորման վրա, այսօր բոլորովին այլ պատկեր կլիներ: Կարելի՞ է ենթադրել, որ դրան խանգարեցին հարցի լուծման նրա այլընտրանքային համոզմունքները: Հրանուշ Խառատյանի գրառումը

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am