Դավիթ Բաբայան. «Միայն աննորմալը եւ հանցագործը, շիզոֆրենիկները կարող են ուզել պատերազմներ, արյուն, ողբերգություն»

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն է։ – Արցախյան հակամարտության լուծման՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած տարբերակը շատ քննադատվեց։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան, եւ, ընդհանրապես, քանի որ Արցախը նույնպես ցանկանում է բանակցային գործընթացի մասնակիցը լինել, ի՞նչ տարբերակ է առաջարկում։ – Իհարկե, այս ամենը բանակցությունների խնդիր է, բայց մենք ունենք ընդհանուր տեսլական, կարծում եմ, որ բոլորն էլ այդ տեսլականի կողմնակիցն են։ Իհարկե, մենք ուզում ենք խաղաղ կարգավորում, միայն աննորմալը եւ հանցագործը, շիզոֆրենիկները կարող են ուզել պատերազմներ, արյուն, ողբերգություն եւ այլն, բայց պետք է հասկանանք՝ ինչպես հասնենք նման կարգավորման, այսինքն՝ կարգավորումը պետք է լինի համապարփակ եւ նոր աղետների հիմք չլինի։ Տարածքներ՝ խաղաղության դիմաց, այս մոտեցումը անհնարին է պարզապես իրականացնել, այս մոտեցումը ծնելու է նոր աղետ, հասկանո՞ւմ եք, ամեն ինչ պետք է լինի համարժեք, եթե մենք կորցնում ենք մեր անվտանգության, այսպես ասած, մասերը, այսինքն՝ ինչ է տեղի ունենում, Ադրբեջանը մեզանից պահանջում է վերադարձ 88 թվականի սահմաններին, մեր տարածքը, որը հիմա 11,5 հազար քմ է, նրանք ուզում են, որ դառնա 4,4 հազար քմ։ Ստացվում է՝ արդյունքում մենք կորցնում ենք մեր տարածքի մեծ մասը, իրենք ի՞նչ են տալիս մեզ դրա դիմաց, ոչ մի բան։ Կան հարցեր, որոնք մեր անվտանգության համար կարեւորագույն են։ Հիմա տեսեք, նույն Քարվաճառի շրջանը, այնտեղ սկիզբ են առնում մեր ջրային պաշարները, Արփա, Որոտան գետերը, որը սնում է Սեւանա լիճը, իսկ Սեւանը ՀՀ-ի ջրային պաշարների 80 տոկոսն է, ինչպես տանք դա իրենց։ Տանք, որ իրենք այն թունավորե՞ն, մանավանդ, որ պատերազմի ժամանակ արել են դա։ Այդ ամենը մոռանանք եւ ասենք՝ գիտեք, մենք գործ ունենք Լյուքսեմբուրգի հետ, ոչ թե Ադրբեջանի, այդպիսի բան չի կարող լինել, ռեալ պետք է մոտենանք։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am