ՀԱԿ-ի հուղարկավորությունը` ռոքի ներքո

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրություններից հաշված օրեր առաջ հրապարակային կնքեց իր մահկանացուն որպես նախկին արմատական ընդդիմության, որը պահանջում էր Սերժ Սարգսյանի գլխավորած ավազակապետության հրաժարականը ու պայքարում այդ բուրգի կազմաքանդման համար: Իսկ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած դաշինքը ՀԱԿ նախկին բնորոշմամբ <<ռեժիմի>> ապօրինի գործողությունները մի կողմ է դրել ու ստանձնել է խաղաղության քարոզիչների առաքելություն, կոչ է անում իր համակիրներին գնալ ու խաղաղություն քարոզել ամենուր:Այս մասին Ազատության հրապարակում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ ի լուր ամենքի հայտնեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրանց խաղաղության պատկերացումները արդեն հայտնի են բոլորիս: Հայ ազգային կոնգրեսը որպես հիմնական նախընտրական գաղափար առաջ է քաշում Ղարաբաղում փոխզիջումների միջոցով խաղաղության կոչը: ՀԱԿ պատգամավորության թեկնածուները կոչ են անում նայել իրականությանը եւ հայտարարում, թե Աղդամն ու Ֆիզուլին այդ ե՞րբ էին Ղարաբաղի մաս եղել: Հարցին, թե ինչու են որոշել այդ գաղափարն առաջ քաշել, ՀԱԿ անդամները պատասխանում են, որ դա ոչ թե իրենց առաջարկն է, այլ մադրիդյան սկզբունքները, որոնք իշխանություններն արդեն երկար տարիներ քննարկում են: Այսինքն, ըստ էության չեն թաքցնում, որ աջակցում են Սերժ Սարգսյանին Ղարաբաղի խնդրի հարցում: Բայց սա միակ հարցը չէ, որ այս ուժը իշխանության դաշնակիցն է: Այս դաշնակցությունն էր երեւի Տեր-Պետրոսյանին հետ պահել Ազատության հրապարակի հարթակից, այն կառավարելի եթեր չէ,որտեղ Տեր-Պետրոսյանը կարող է ուզածին չափ ջուր լցնել Բաքվի ջրաղացին ու հայաստանյան իշխանությունների գովքն անել, որի դիմաց նրան վարձահատույց կլինեն խորհրդարանում հինգ պատգամավորական մանդատ հանձնելով: Սա պայքարի հարթակ է, որտեղ հնարավոր են ամենաանկանխատեսելի զարգացումները: Այսօրվա հանրահավաքի ժամանակ չհնչեց որեւէ քննադատություն, որը կնմանվեր նախորդներին գոնե կիսով չափ: «Այսօր ասելու եմ միայն դրական, լավ բաներ, ոգևորող բաներ։ Ոչ մեկի այգին քար չեմ ուզում գցել, որովհետև մենք ուրախ ենք:Քանի դեռ պայքարում ենք, ոչ մի փող, կաշառք, ծախված ուսուցիչ չի որոշելու ՀՀ ճակատագիրը, իրենք են որոշելու այս երկրի ճակատագիրը, իրենց երեխաների ճակատագիրը, քանի դեռ իրենց կամքը ծով է »,- հայտարարեց Արամ Մանուկյանը: Լեւոն Զուրաբյանը հավատարիմ մնաց գործընկերոջ նախընտրած դրական ոճին ու միայն խոսեց ՀԱԿ-ի ձեռքբերումների, իր խոսքով՝ փոքրիկ հեղափոխության մասին, Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ի շնորհիվ իշխանություններն ընկրկեցին ու առաջիկա ընտրություններին ընտրատեղամասերում մի շարք նորամուծությունների արդյունքում այլեւս հնարավոր չի լինելու կեղծել ընտրողի քվեն: Ստեփան Դեմիրճյանը ելույթը էականորեն տարբերվում էր ՀԱԿ գործընկերների ելույթներից, նա ի հեճուկս Զուրաբյանի ու Արամ Մմանուկյանի իշխանությունների կողքով աննկատ չանցավ:«Պետք է իրականացվի երկրում արդարության հաստատման ծրագիր, իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ, արդար ընտրություններ անցկացնել, բացահայտել հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունները, բոլոր մեղավորներին պատժել: Այս ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ պարբերաբար յուրացնում են իշխանությունը: Իշխանությունը պահելու համար մշտապես շահարկել են Ղարաբաղի հարցը, ինչն անթույլատրելի է»,- հայտարարեց Դեմիրճյանը: Ի դեպ, նա էլ հավանաբար ետ չմնալով պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանից հանրավաքին ներկայացել էր տիկնոջ հետ: Նախրդ ընտրություններին ընդդիմության դրոշակակիր ուժի համար հիմա նույնիսկ հոգեհարազատ է ՀՀԿ-ի նախընտրական ոճը: ՀԱԿ-ՀԺԿ երթը եզրափակվեց ռոք հնչյունների երաժշտության ուղեկցությամբ, երթի մասնակիցների դիմացից ուղեկցող բեռնատար ավտոմեքենայի բացօթյա հետնամասում ՀԱԿ համակիրներից մեկը <<ուդարնիկ>> էր նվագում, ինչպես Կարեն Կարապետյանը հայտնի տեսահոլովակում: Անի Սահակյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am