Սեյրան Սարոյանի ունեցվածքը. երեք տուն՝ արտասահմանյան երեք քաղաքներում

168 ժամ թերթը  գրում է. «ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ԱԺ պատգամավոր Սեդրակ (Սեյրան) Սարոյանն անցած տարի եկամուտ է ստացել միայն Ազգային ժողովից։ Ամեն դեպքում դա է վկայում ԿԸՀ ներկայացրած նրա գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Որպես աշխատավարձ՝ նա ԱԺ-ից ստացել է 6.8 մլն դրամ։ Գեներալ-պատգամավորը խնայողություն է իրականացնում միայն դրամով, եւ փետրվարի վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5.5 մլն դրամ։ Միաժամանակ Սարոյանը «Սարկոպ» հայ-ռուսական ՀՁ ՍՊԸ-ի 33% բաժնետերն է։ Հարուստ է Սարոյանի անշարժ գույքի ցանկը, այդ թվում՝ աշխարհագրորեն։ Պատգամավորի թեկնածուն Ուկրաինայի Օդեսայի մարզում ունի երկհարկ բնակելի տուն (454.41 քմ)՝ տնամերձով (0.1783 հա), ՌԴ Սոչի քաղաքում՝ բնակարան (106.95 քմ), ՌԴ Լենինգրադի մարզի Վսելովոժսկ քաղաքում՝ բնակելի տուն (108.3 քմ) եւ տնամերձ հողամաս (0.07 հա), ՀՀ Էջմիածին քաղաքում՝ հողամաս (0.08 հա), 2 բնակելի տներ (906.8քմ եւ 1022.3 քմ)՝ տնամերձ հողամասերով (0.185 հա եւ 0.5 հա), նաեւ հողին ամրակայված այլ գույք՝ 581.1 քմ, եւս 1 բնակարան Էջմիածնում (71.1 քմ), Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում՝ տնամերձ հողամաս (0.14 հա) եւ գյուղնշանակության հողատարածք (0.7 հա), Երեւանում 2 հողատարածք Ազատության պողոտայում (0.2244 հա եւ 0.1909 հա)։ Սարոյանը հայտարարագրել է միայն 1 ավտոմեքենա՝ 2006 թ. արտադրության «Համեր H2»։ 8 մլն դրամը գերազանցող արժեքով որեւէ իր նա չի նշել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am