Բոլորս՝ բաժան-բաժան, դեպի ընտրաֆարս

ԼՏՊ-ն ակնհայտորեն նենգափոխում է պատճառահետևանքային կապերը, երբ միջազգային իրադարձություններից բերում է ճշմարտացի օրինակներ, իսկ արված հետևությունները գլխիվայր շուռ է տալիս: Նման կերպ վարվեց և՛ Կոսովոյի-Սերբիայի օրինակը բերելուց, և՛ Իրաք-Քուվեյթ օրինակը բերելուց: Իսկ Իսրայելին հղում անելը երեսպաշտության ու անհրաժեշտ եզրահանգման գալու համար փաստերը կամայականորեն մանիպուլյատիվ ներկայացման դասական օրինակ էր: Բոլոր այն եզրակացությունները, որոնք ճշգրտորեն կարող էր անել Ադրբեջանի համար, շուռ տվեց Հայաստանի վրա: Իսկ ՍՍ-ի դիրիժորությամբ ընթացող ընտրաֆարսի այլ մասնակիցների արդարացի գնահատականները այն «համեղ գարնիրն» էր, որ եկավ լրացնելու, հավաստիության դոզա հաղորդելու իր նախորդ դատողություններին: Սոփեստության, ունկնդրի գիտակցության վրա ազդելու, հատուկ ծառայությունների կողմից վաղուց մշակված ու փորձարկված մեթոդի դասական, քրեստոմատիկ օրինակ, որն այժմ շատ են օգտագործում ռուսական հատուկ ծառայությունների զոմբոպրոպագանդիստներն ամեն օր իրենց թոք-շոուներում: Կիսելյով, Սոլովյով, Բաբայան և այլք: Ելույթի բովանդակությանը չեմ անդրադառնա: Բանավոր ժամանոց հարցազրույցի բովանդակությանը գրավոր, մանրամասն, հիմնավոր ու համարժեք անդրադառնալու համար առնվազն պետք է «տարած» լինես, հատկապես, որ նման ծավալի նյութ ոչ ոք չի կարդալու: Ուզում եմ ուշադրություն հրավիրել երկու հանգամանքի վրա: Առաջինը: Ի՞նչ եղան խոստումները, թե այսուհետ մենք ունենք միայն մեկ հակառակորդ, հանձինս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի: Եւ մեր պայքարի թիրախը միմիայն նրանք են ու քննադատություններն ու մերկացումներն էլ ուղղված կլինեն բացառապես միայն նրանց: Մյուսներին չենք անդրադառնա, և եթե նույնիսկ նրանք մեզ վրա ցեխ էլ շպրտեն, չենք պատասխանի: Պարզվեց (իսկ դա շատերիս է հայտնի դեռևս 90-ականներից), որ ինչպես ՀՀԿ-ի ու ՍՍ-ի դեպքում է, ԼՏՊ-ի ու ՀԱԿ-ի դեպքում էլ գործը խոսքի ճիշտ հակառակն է: Երկրորդը: Ինչու՞ ԼՏՊ-ն ակտիվացավ հատկապես ապրիլյան ադրբեջանական հարձակման ձախողումից անմիջապես հետո ու մինչ այժմ երիտասարդական ավյունով շարունակում է նույն գիծը տանել: Եթե չեք մոռացել, նա սկսեց ակտիվ «հողեր-խաղաղության դիմաց» (իրականում՝ հողեր-իշխանափայի դիմաց) լոզունգով հանդես գալ հենց այդ օրերից սկսած, երբ սկսեց քարոզչական հանդիպումները ՍՍ-ի հետ ու այցելեց Արցախ ու հանդիպեց այնտեղի ռսահպատակ իր կոլեգաների հետ: Բազմիցս փաստերով հիմնավորել եմ, որ ապրիլյան ադրբեջանական հարձակումը նախապես մշակված, պլանավորված ու համաձայնեցված էր Մոսկվա-Բաքու-Երևան ղեկավարների մակարդակով, Լավրովյան ծրագրի շրջանակներում ու ծառայում էր մեկ նպատակի: Թեթև, պլանավորած, փոխհամաձայնեցված պատերազմի իմիտացիայով հանձնել հինգ շրջանները, դրա դիմաց Բաքուն կմտներ ԵԱՏՄ, ռուսական խաղաղարար ուժերը կտեղակայվեին շրջանում, տարածաշրջանն ամբողջությամբ ու վերջնական կանցներ Մոսկվայի գերիշխանության տակ (20 թվի մարտի 16-ի պայմանագիր), իսկ Մինսկի խումբն էլ կիմաստազրկվեր ու դե ֆակտո կդադարեր գործելուց, Արցախի խնդրի լուծումն ամբողջությամբ հանձնելով Կրեմլի ողորմածությանը: Այդ ծրագիրը չիրագործվեց, տապալվեց կողմերի կամքից անկախ պատճառով միայն: Հայ զինվորի հերոսական, ֆանատիկ հայրենասիրության ու ինքնազոհողության գնով Բայց Պուտինյան ծրագիրը մնում է ուժի մեջ, ու չնայած պլան A-ի տապալմանը, Կրեմլը անցավ նույն ծրագրի պլան B-ի գործարկմանը: Ու ահա խաղի մեջ մտավ-մտցրին ԼՏՊ-ն ու սկսվեց հայ ժողովրդի ահաբեկումը «անգերազանցելի պատմաբան» (չեք մոռացել, չէ՞, որ պատմությունը կեղծ գիտություն է), «Հիմնադիր» (հիմնաքանդ), մասսայական հիպնոսա-զոմբոմասնագետի կողմից: Ցինիկաբար: Խեղաթյուրմամբ ու ստելով: Հատուկ ծառայություներում ստացած «ДЕД» (միամիտների համար պապի փաղաքշական թարգմանությամբ) մականվանը հարիր ինքնահավանությամբ ու ինքնավստահությամբ: Զանց առնելով հայ ազգային բոլոր սրբություններն ու անկախ պետություն ունենալու հրամայականն ու պատմական եզակի հնարավորությունը : Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը ռուսական «վերականգնվող կայսրության»-ը կցելու ցնորամիտ գաղափարին ծառայելու-իրագործելու, ու որպես վարձատրություն տիրոջից իշխանության մեջ փայ ստանալ-ունենալու անհագուրդ ցանկությունից մղված: Հայ ազգի «փրկչի» փաթեթավորմամբ: Այստեղ ասեմ, որ Հայաստանի նկատմամբ Կրեմլի ծրագրերը ամփոփվում են ՖՈՐՊՈՍՏ (Հայաստանն առանց հայերի) եզրույթում: Էնպես որ, ռսահպատակները թող շատ չոգևորվեն: Իսկ ինչու՞ է ԼՏՊ-ն այդպես հանքակտուր-շնչակտուր շտապում: Հայերիս ահաբեկում չեղած միջազգային թշնամի հանրության կողմից ընդհուպ մինչև ռմբակոծումների ու ուժի կիրառման այլ դրսևորումների սուտ տեղեկատվությամբ: Որովհետև առաջիկա «ընտրությունները» հարմար առիթ են վարձատրությունը լեգիտիմ ստանալու համար, իսկ Կրեմլի համար էլ պահը բարենպաստ է միջազգային իրադրության առումով: Թրամփյան Ամերիկայի ու անորոշ , ամորֆացած Եվրոպայի դեռևս չճշտված հարաբերություններն ու կարճաժամկետ կտրվածքով դրանց անորոշ ապագան հնարավորություն են ստեղծել Կրեմլի համար, օգտագործելով աշխարհաքաղաքական լրիվ այլ իրավիճակի ժամանակ եռանախագահության ձեռք բերած պայմանավորվածությունները (Մադրիդյան սկզբունքներ), լեգիտիմ կերպով իրագործել իր պլան B-ն, համաշխարհային հանրությանը կանգնեցնելով արդեն կատարված փաստի առաջ: Այսինքն ըստ սովորության՝ «քցելով» Ինչպես վարվեց Ուկրաինայում, Սիրիայում: Ու ահա այստեղից պարզ է դառնում ԼՏՊ-ի այդքան «անհանգիստ» ցնցումների իրական պատճառները: Ավարտելով, ասեմ, որ ի ուրախություն մեզ, այս ծրագիրն այսօր արդեն չի կարող իրագործվել: Ու նորից ԼՏՊ-ից, ՍՍ-ից ու Պու-ի կամքից անկախ պատճառներով: Նորից Ադրբեջանը դեմ է: Ապրիլին համոզվելով, որ Կրեմլն ու ՍՍ-ն իրականում այդքան էլ զորեղ չեն, ու որ Պուտինի նպտակի իրագործումը նույնիսկ չի կարող ապահովել Ալիևի իշխանության հավերժացումը, Ալիևը սկսել է արդեն տասը տարուց ավել կոմայի մեջ գտնվող ՎՈւԱՄ-ի ռեաբիլիտացիան: ՎՈւԱՄ- հակառուսական, հակապուտինյան կոալիցիա: Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա: Ալիեվը մեծացնելով իր ինքնիշխանության գործակիցը, բարձրացնում է խաղադրույքը` ստավկան: Պահանջված գինը կլինի՝ ամբողջը և միանգամից: Տարածքներ +Արցախ: Այնպես որ, սպասենք ԼՏՊ «փրկչի» հաջորդ գալստյանը, արդեն նաև Արցախն անհապաղ հանձնելու լոզունգով: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը թալանվի ու դատարկվի արդեն ավելի բարձր տեմպերով: Բոլորս՝ բաժան-բաժան, դեպի ընտրաֆարս

Ալբերտ Բաղդասարյանի գրառումը

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am