Բանավեճ ԵԼՔ-ի անդամների և գորիսեցիների միջև

«Ելք» դաշինքի նախընտրական հանդիպումը Սյունիքում էր: Դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը Գորիսում հայտարարեց, թե կա այլընտրանք, և քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրել «Ելքին»:

  «Սիրելի՛ գորիսեցիներ, ապրիլի 2-ին գնացեք ընտրական տեղամասեր և գլուխներդ բարձր, դուխով քվեարկեք Ելք դաշինքի օգտին՝ վերցնելով համար 1 քվեաթերթիկը: Չհուսահատվեք, ժողովո՛ւրդ ջան, որովհետև ելք կա»,-փողոցներով հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը:
Նրա հետ քարոզչություն էր իրականացնում նաև դաշինքի անդամ Արամ Սարգսյանը: «Ելք» դաշինքի անդամները Սյունիքում ոչ միայն գորիսեցիներին, այլ նաև զինվորներին էին բաժանում իրենց բուկլետները, ողջունում և կոչ անում ընտրել իրենց: «Ելքի» անդամներին ողջունեցին նաև զինվորները: Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը բանավեճի մեջ մտան գորիսեցիների հետ այն ժամանակ,երբ քննադատություններ էին հնչում երկրում գոյություն ունեցող վիճակից, իշխանությունների հասցեին, մի գորիսեցի կին հայտարարեց` բա հո հայը հայի դեմ դուրս չի՞ գա, ուստի եթե դուրս չեն գալիս իրար դեմ, ուրեմն պիտի միանան: Արամ Սարգսյանն էլ հեգնեց, թե ճիշտ է հայ է, թալանում է երկիրը. «Նրանք վեց-յոթ ընտանիքով ավելի շատ հարստություն ունեն, քան ամբողջ ժողովուրդը»,ասաց նա: «Անունը Սերժ ա, ազգանունը Ծառուկյան»,նկատեց բնակիչներից մեկը : «Փոխանակ մտածեք` ինչ անենք, որ հարցը լուծվի, բոլորն իրար համոզում են, թե չի լինի: Դե ուրեմն այդպես էլ ապրեք: Ժողովուրդ, եթե մեզ պիտի լավություն անեք` մեզ ընտրելով, մեզ մի ընտրեք» ,ասաց Փաշինյանը:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am