Վերեւում Աստված, ներքեւում՝ Վարդանիկը

Աստված ամենակարող է, Արարչի գործերն՝ անքննելի, բայց որ իր բանուգործը թողած կզբաղվի նախընտրական քարոզարշավով ու երբեմնի գողականների գործերով, մեղա, մեղա․... սատանայի ծիծաղն էլ կքարանա։ Բայց քանի որ այդ մասին մեզ վստահեցնում է երկնային հոր ծառա, առաքինի հավատավոր, որեւէ հանցագործության, բանսարկության ու նման այլ երեւույթների հետ կյանքում հեչ մեկ անգամ չաղերսված Վարդան Ղուկասյանը, չհավատալ նրան, մեծ մեղք կգործենք ։ Գյումրիի նախկին քաղաքապետը, որին իշխանությունները «քցեցին» , նրա հետ դաժան վարվեցին, վերջնական մխիթարություն է գտել Աստծո թագավորությունում։ Մի քանի տարվա «ճգնավորությունից» ու մեկուսացումից հետո ինչպես գիտենք  նա կրկին ասպարեզ է իջել ու հայտնվել  Ծառուկյան Դաշինքում։ Գյումրու նախկին քաղաքապետը քաղաքականություն վերադարձի առիթով ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, թե Աստված կամեցավ, որ ինքը Ծառուկյանի թիմի հետ մասնակցի ընտրություններին․«Ես հհիմա էլ ինձ կուսակցական չեմ համարում, ավելի շատ հոգևորին մոտ եմ դասում: Սիրով եղեք միմյանց նկատմամբ, մի բուռ մարդիկ ենք մնացել, լույսը խավարի տեղ մի դրեք», -հանրությանը որպես հրեշտակ հայտնվեցավ անցյալում սկանդալային պատմություններով հայտնի նախկին քաղաքապետը։«Փառք երկինք-գետին ստեղծող արարիչ Աստծուն, Պողոս Առաքյալին, էնքան բան արեցին, հիմա մենք էլ ապրում ենք, ուզում ենք նմանվել էդ ճանապարհին»,- իր նոր իմիջը այսպես հիմնավորեց նա։ Բայց եթե Աստծո միջամտությունը միայն այդքանով սահմանափակվեր, Վարդան Ղուկասյանը դժվար թե այդչափ հանգիստ ու խաղաղ լիներ։ Իսկ որ տիրոջ ծառան խաղաղ է, ցույց է տալիս քարոզարշավի ընթացքը։ Նախընտրական քարոզչության ժամկետը մոտենում է ավարտին, բայց Վարդան Ղուկասյանի ձայն-ծպտունը չի լսվում։ Բոլոր ընտրություններին հերոսացած երբեմնի կարկառուն ՀՀԿ-ականը ժամանակ առ ժամանակ երեւում է լրատվամիջոցներում, բայց միայն սեր ու խաղաղություն է քարոզում։ Պարզվում է Վարդան Ղուկասյանը անհանգստանալու որեւէ պատճառ չունի, նա ոչ միայն Աստծո կամոք է հայտնվել Ծառուկյան դաշինքում, այլ Երկնային հորն է վստահել ընտրություններն ու հետընտրական պրոցեսները։ «Ձայն բազմաց, ձայն Աստծո, երանի խաղաղասերներին, որոնք Աստծո զավակներ պետք է կոչվեն». լրագրողների՝ իրեն ուղղված հարցերին Ղուկասյանը այսօր կրկին Աստծո անունն է խառնել ու անդավաճան մնացել հոգեւոր զավակի իր իմիջին․«Թե ինչ կլինի, Աստված ցույց կտա, կապրենք կտեսնենք» ,-միեւնույն պահին պատասխանել է նա ընտրությունները կեղծելուց հետո իրենց քայլերի մասին հարցին ։ Ակնհայտ է, որ Ղուկասյանին զսպվածության հստակ հրահանգ է իջեցվել , ու նաեւ հորդոր՝ թաքնվելու Աստծո անվան հետեւում, այլապես դյուզն ինչ ազատության դեպքում նրա դեմն առնելը հնարավոր չի լինելու։ Ղուկասյանը կարող է հավատավոր ու աստվածավախ մարդու դերը խաղալ,քանի նորից չի բարձրացել ձիու վրա, բայց հոգու խորքում գիտի, որ երկնքի բոլոր հրեշտակները միասին ի զորու չեն լինի փրկել իր մեղսակից հոգին, որը Աստծո անվան ետևում թաքնվելով, չարիքներ է գործում: Ի դեպ, Աստվածաշունչը զգուշացնում է հեռու մնալ այդպիսի մարդկանցից, քանի որ իրական հավատացյալը երբևէ իր աղոթքը ուրիշի նկատմամբ առավելություն չի ներկայացնի, ինչպես անում է Վարդան Ղուկասյանը: Եւ , ի վերջո, պարոն Ղուկասյան, Աստված ծաղր չի լինում։ Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am