Ադրբեջանի ինքնիշխանության վերաբերյալ հավակնություններն անհիմն են. ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան

Փետրվարի 11-ին Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքին հղում կատարելու առնչությամբ դեսպան Կիրակոսյանը նշել է, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները հավասար նշանակություն ունեն, և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Հայկական կողմն արձանագրել է, որ վերջին 25 տարում Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը փոփոխություններ չի կրել: Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների կողմից ճանաչվել է որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը և ամրագրվել ԵԱՀԿ Աթենքի նախարարական հայտարարության մեջ: Կարգավորման հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: ՀՀ դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դե ֆակտո անկախացել է՝ կյանքի կոչելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ համաձայն ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի: ԼՂ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանության վերաբերյալ հավակնություններն անհիմն են: Շեշտվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ընտրելու իրավունքի, տեղաշարժի ազատության և ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը՝ հանուն տարածաշրջանի բարեկեցության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի: Հայաստանի առաքելության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափին: Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը հարցականի տակ է դնում համանախագահ երկրների երկար տարիների փորձառությունն ու ջանքերը հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հետևողական հարձակումները Մինսկի խմբի համանախագահության վրա ուղղված են հակամարտության կարգավորման դեմ և նպատակ են հետապնդում արդարացնել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկների մերժումը: ՀՀ դեսպանը մտահոգիչ է համարել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության մեջ կրոնական գործոնի շահարկումը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի՝ ինքնությամբ ու կրոնական պատկանելությամբ պայմանավորված կողմնակալ մոտեցումների վերաբերյալ անհիմն մեղադրանքները վտանգում են հակամարտող կողմերի հասարակություններին խաղաղության նախապատրաստումը: ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ապակառուցողական են և բացասաբար են ազդում խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Բարձր գնահատելով համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ համաձայնեցված միջնորդական ջանքերը՝ Արման Կիրակոսյանը նշել է, որ Մինսկի խմբի անդամ Թուրքիան, որպես ՄԽ անդամ, որդեգրել է հակառակ մոտեցում՝ ԼՂ հիմնահարցը շահարկելով հօգուտ իր աշխարհաքաղաքական շահերի: Հայկական կողմն արձանագրել է, որ հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի քաղաքականությունն է՝ ուղղված հակամարտող կողմերի միջև հավասարակշռության խախտմանը, ինչպես նաև Բաքվի՝ տնտեսական ու ռազմական կարողությունների օգտագործման միջոցով իր կամքը Հայաստանին և Արցախին պարտադրելու փորձերը: ՀՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ռազմական սադրանքների, այդ թվում՝ ծանր սպառազինությունների կիրառման ու դիվերսիոն ներթափանցումների առնչությամբ: Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանը մերժել է հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկությունները դիպուկահարների դուրսբերման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: ՀՀ դեսպանը վերահաստատեց հայկական կողմի սկզբունքային մոտեցումը, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը նախադրյալներ կստեղծի խաղաղ և բանակցային կարգավորման համար, մինչդեռ սրելով իրավիճակը՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում առկա իրավիճակի պահպանման համար: Իր խոսքում դեսպան Կիրակոսյանը կարևորել է հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտական ներկայության ամրապնդումը: Նա մատնանշել է, որ Ադրբեջանը հակասում է ինքն իրեն՝ մի կողմից կարևորելով ԵԱՀԿ առավել լայն ներգրավվածությունը կարգավորման գործընթացին, մյուս կողմից՝ հետևողականորեն խաթարելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը: Հայկական կողմն ապակառուցողական որակեց Ադրբեջանի ջանքերը ԼՂ հիմնահարցի կարգավորումը դրանով չզբաղվող միջազգային այլ հարթակներ տեղափոխելու ուղղությամբ, ինչը որևէ նպաստ չի բերում բանակցային գործընթացին: Որպես օրինակ նշվեց վերջերս ԵԽԽՎ-ում ԼՂ հիմնահարցի վերաբերյալ սադրիչ հակահայկական զեկույցի ընդունման ձախողումը: Իր խոսքի ավարտին դեսպան Կիրակոսյանը վերահաստատել է Հայաստանի հաստատակամությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ կարգավորման գործընթացը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am