«․․․ երբ Լևոնը ընթերցում ու մեկնաբանում էր, արցունքներով ծիծաղել եմ». ֆեյսբուքյան արձագանքներ

Ծայրահեղականությունը սարսափելի բան է․ այն որևէ մեկին երբեք օգուտ չի բերել։ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, ցավոք, միշտ եղել է ծայրահեղ բևեռների կենտրոնում։ Մի կողմից նա Լինչի դատաստանի է ենթարկվել, մյուս կողմից՝ արժանացել ծայրահեղ պաշտպանության։ Երկու բևեռն էլ ծայրահեղ են եղել, մինչդեռ Լևոն Տեր Պետրոսյանի մտքերի սառը ընթացքը, տրամաբանությունը պահանջում էր ոչ տաք ուղեղների գնահատական։ Այդ իսկ առումով Առաջին նախագահի հարցազրույցն «Ուրվագիծ» հաղորդմանը կարող է շատ բան տալ, եթե սթափ գնահատենք, զգայական դաշտը ուղղորդենք երկրորդական պլան։ Հանրության զգայական լարերի վրա խաղալը, կարծում եմ, քաղաքական գործչի մանրության մասին է խոսում։ Եվ հաղթած երկրի նախագահին այսօր, երբ փորձում են «հողին հավասարեցնել» ասֆալտ անողի հոգեբանությամբ գործիչները, ամոթալի է․․․Բա՞վ չէր պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանը, երբ հայրենասիրական բառեր պոռալով ետ- ետ գնացինք։ Ժամանա՞կը չէ առողջ բանավեճի մեջ մտնել։ Հրապարակել առողջ, սթափ տեսակետներ՝ աչքի առաջ ունենալով երկիրը, զինվորը, հողը, անկախությունը։ Ամեն դեպքում Լևոն Տեր Պետրոսյանն առաջին քայլն ի՛նքը արեց։ Սա ցույց է տալիս, որ քաղաքական մյուս գործիչները պատրաստ չէին դուրս գալ տարերքի դեմ։ Խնայում էին իրենց։ Հիմա որոշները սպասում են, որ գետը կքշի, կտանի նրան, որոշներն էլ քարկոծելով ավելի ու ավել են առաջ մղում նրան։ Կարևորն այն է, որ Առաջին նախագահը այս ամենին նայում է սառը բանականությամբ։ Իզաբելլա Աբգարյան Տեր֊Պետրոսյանի հետ կարելի է համաձայն լինել կամ չլինել, բայց այն որ նա ի ցույց դրեց Արցախի հարցում շատերի ծրագրերի մերկությունը կամ ոչ անկեղծ լինելը փաստ է։ Վերջին մի քանի րոպեն, երբ ընթերցում ու մեկնաբանում էր, արցունքներով ծիծաղել եմ))) Նրա ճիշտ կամ սխալ լինելուն միայն մի ձևով կարելի է պատասխանել` ՏԱԼ ՀԻՄՆԱՎՈՐ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐ ու ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆ։ Ոչ թե խաբել` սուտ հայրենասեր խաղալով։ Araqs Mamulyan Ինչ հետաքրքիր են մարդիկ. Լևոն պապին բոլորի հեռուստաէկրաններից այն կողմ ասել ա բառացիորեն նույն բանը, բայց մարդկանց մի մասն ուզում ա նրան «կտրտի», իսկ մյուս մասը բարձրացել ա երկինք ու պատրաստ ա հավերժ էդպես պահել Արթուր Պետրոսյան Կա ևս մի շահ, որը ես ավելի հավանական եմ համարում, բայց դեռ չունեմ հիմնավորում, որի համար ժամանակ է պետք անցնի: Նա այդ հայտարարություններով փորձում է փափուկ բարձ դնել Մինսկի խմբի և Ադրբեջանի գլխի տակ, այսինքն ժամանակ կորզի, մինչև Սիրիայի խնդիրնների որոշակի հարցերը լուծելը: Ara Petrosyan Դաաաաա, Լևոնի էսօրվա ելույթը մի տեսակ շշպռող էր, չէս կարա անտարբեր մնաս, սաղ կուսակցություններին խաչեց, էդ շատ հավանեցի , ինչքան դիմակ պատռեց, Օսկանյանը , որ էսօր գոռում էր "Ոչ մի թիզ" Մեղրի ա ուզել տա, Սահակյանը համաձայն ա էղել մի պետության՝ ադրբեջանի հետ , դաշնակները կոալիցիայի մեջ նստած "Դեմ են" բայց դուրս չեն գալիս, դե էս դասական ա, Սերժը բանակցում ա հողերը վերադարձնելու շուրջ , բայց ՀՀԿ- ն "կուրսի չի", Աթուրիկի մոտ Ղարաբաղի հարց ընդհանրապես Չկա )) հ1ի հարցազրույցից շատ տարբերվող էր դրական իմաստով. Hasmik Hovsepyan Լսեցի՞ք Լևոն Տեր- Պետրոսյանին, դժվար լսած չլինեք,հիմա ի՞նչ կասեք,կրկին շարունակվելու՞ է ձեր անտեղի,անիմաստ քննադատությունները:Կարծում եմ հասկացաք,թե ինչու Հիմնադիր Նախագահը այդքան շատ համախոհներ ու համակիրներ ունի:Կարո՞ղ եք մեր հասարակության մեջ գտնել երկրորդին, դե ձայն հանեք, չեք կարող, քանի որ չկա... Harutyun Avetisyan Պարոն նախագահ, շատ դաժան եք Ձեր գնահատականների մեջ Narine Iricyan Ասում է` առաջ Մադրիդյան սկզբունքների հայրը Վարդան Օսկանյանն էր, հիմա իրենց դաշինքի ծրագրում ոչ մի տող չկա Մադրիդյանի մասին...ինչ է, ստացվում է` Մադրիդյան սկզբունքներն արդեն որբ են, Վարդան Օսկանյանն արդեն նրանց խորթ հա՞յրն է:))) (բայց ոնց է կետ առ կետ շշում ընտրապայքարի մասնակից բոլոր ուժերի` Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ թեզերը.... ուղղակի մերկացում;):-D ինչ էլ նուրբ հումոր ունի, չգիտեի.... ՀՎԿ-ի թեզի մասին իր դիտարկումն ընդհանրապես սպանեց:)))) Արամ Մանուկյան Ասումա Լևոն Պապին շշելա՞ ) Էս առաջին դեպքնա , որ ուզում եմ էտի լսեմ ու լսելու եմ )))) ՀԳ Բայց մեկա ես իրան չեմ սիրում ) Garik Alexanyan Հարցս զուտ հետաքրքրական չէ, այլ պարունակում է որոշակի նպատակ, և բոլոր նրանք, ովքեր կարող են պատասխանել հարցիս խնդրում եմ արձագանքեք, կամ եթե գիտեք ով կարող է պատասխանել, նշեք, թող գա պատասխանի: Շատ շնորհակալ կլինեմ: Ուրեմն.՝ Լևոնն ուզում է հողերը հանձնի, և առաջարկում է լուծման կեղծ տարբերակ՝ իմա այն, ինչ ինքն առաջարկում է, և որը ընդունելի չէ և ժողովրդի ինչ որ քանակի կողմից և այլ քաղաքական ուժերի կողմից: -Հիմա հարցս ԻՆՉՈ՞Ւ, Ո՞ՐՆ Է ԱՅԴՏԵՂ ԼԵՎՈՆԻ ՇԱՀԸ Կրկնում եմ, եթե կա հիմնավորված պատասխան, ապա միայն հիմնավորված լինի փաստերով: Garik Alexanyan Հարցս զուտ հետաքրքրական չէ, այլ պարունակում է որոշակի նպատակ, և բոլոր նրանք, ովքեր կարող են պատասխանել հարցիս խնդրում եմ արձագանքեք, կամ եթե գիտեք ով կարող է պատասխանել, նշեք, թող գա պատասխանի: Շատ շնորհակալ կլինեմ: Ուրեմն.՝ Լևոնն ուզում է հողերը հանձնի, և առաջարկում է լուծման կեղծ տարբերակ՝ իմա այն, ինչ ինքն առաջարկում է, և որը ընդունելի չէ և ժողովրդի ինչ որ քանակի կողմից և այլ քաղաքական ուժերի կողմից: -Հիմա հարցս ԻՆՉՈ՞Ւ, Ո՞ՐՆ Է ԱՅԴՏԵՂ ԼԵՎՈՆԻ ՇԱՀԸ Կրկնում եմ, եթե կա հիմնավորված պատասխան, ապա միայն հիմնավորված լինի փաստերով: Varduhi Feschyan Պետրոսսսս , զարթնիիիիր լաո(( Հասմիկ Բաբաջանյան hraparak.am

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am