Տղա եք, մի տվեք տարածքները. Լևոն Տեր-Պետրոսյան

Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում տարածքների վերադարձի հարցը ոչ մեզանից է կախված, ոչ Ադրբեջանից, «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա խոսքով, տարածքների գրավման, ուժի կիրառման անթույլատրելիությունը արձանագրված է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հիմնարար փաստաթղթերով, ինչը հայկական կողմը պարտավոր է իրականացնել։ «Եթե կամավոր, մեր համաձայնությամբ չանենք դա, ապա մի օր ուղղակի սանկցիաներով են մեզանից հողերը տանելու։ Չեն խնայելու։ Դա անթույլատրելի է։ Մենք ինչ է, ձեռնո՞ց ենք նետում միջազգային հանրությանը։ Հայաստանը այն երկիրն է, որը կարող է ձեռնոց նետե՞լ։ Ծնկի՞ ենք բերելու ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին: Դա անխուսափելի է։ Չկա էդպիսի բան։ Չեն կարող պահել այդ տարածքները, անգամ եթե Բաքուն գրավենք։ Կապիտուլյացիայի ենթարկեն։ Միևնույնն է, աշխարհը մեզ թույլ չի տա։ Հիշեք Սադամ Հուսեյնին։ Տարածքների հարցում ես ուրիշ ասելիք չունեմ։ Մի տվեք։ Տղա եք, մի տվեք տարածքները, բան չունեմ ասելու: Բայց այս ազգը մեղք է։ Մեղք է։ Ի՞նչ եք տալու մեր ժողովրդին դրա դիմաց։ Մեր ժողովրդին տալու ես արյուն, իր որդիների մահը, տալու ես չքավորություն, թշվառություն, պանդխտություն, վերջանալու է այս երկիրը։ Այսինքն՝ ես եղա չուզողը հա՞ այդ հողերի։ Կամ որևէ նորմալ մարդ։ Իհարկե, կուզեի։ Բայց մենք պետք է հեքիաթներով պետություն կառուցե՞նք։ Հեքիաթը քիչ է, դա արկածախնդրություն է։ Իսկական դավաճանները, իսկական ազգակործանները հենց այդ մարդիկ են, «ոչմիթիզհողականները»։ Թող ճանաչի մեր ժողովուրդը՝ ով ասեց ոչ մի թիզ հող, հենց նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգի կործանողը», - հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am