Գագիկ Ծառուկյանի ջախջախիչ հակահարվածը ՀՀԿ-ին

Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր ընկերներն  արտերկրից զանգել և պատրաստակամություն են հայտնել, որ պատրաստ են Հայաստանում կատարել 15 միլիարդ դոլարի ներդրում, եթե Ծառուկյան դաշինքը հաղթի խորհրդարանի ընտրությանը: «Իմ գործընկերները, տեսնելով ժողովրդի անվերապահ հավատն իմ նկատմամբ և տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրը զանգելով՝ ասել են, որ՝ պատրաստ ենք, պարոն Ծառուկյան, 15 մլրդ դոլար ներդրում կատարելու մեր երկրում: Ես ազնվությամբ ասեմ՝ ես իրոք փշաքաղվել եմ: Դա գալիս է մարդու պահվածքից, վստահությունից: Ես դեռ չեմ դիմել ոչ մեկին, որ դիմեմ շատ ու շատ ընկեր ունեմ աշխարհով մեկ, ներդրում կանեն: Բայց դա գալիս ա իմ պահվածքից, իմ հզորությունից, հարգանքից»,- նշել է  Ծառուկյանը և հավելել,  որ իր հաղթանակի պարագայում, այդ մարդիկ սեփական ինքնաթիռներով կգան, կներկայանան: Ծառուկյանի այս հայտարարությունը քաղաքական  հզոր հակահարված է ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության մենակատար, վարչապետ  Կարեն Կարապետյանին,  ով մարտի 25-ին հայտարարեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդի  ստեղծման մասին, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության 3 տասնյակից ավելի հայ գործարարներ: Վարչապետի ստեղծած ներդրումային ակումբը գլխավորում է  Ռուսաստանի և աշխարհի ամենահարուստ հայերից մեկը՝ Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ենթադրվում է, որ այս ակումբի հիմնադիրները պետք է ներդրումներ կատարեն Հայաստանում, փորձեն նոր տնտեսական և գործարար միջավայր ապահովել, ստեղծել նոր աշխատատեղեր և զարկ տալ առաջընթացին: Վարչապետի ստեղծած ակումբի անդամները ներդրումային կոնկրետ ծրագրեր և թվեր չեն նշել, սակայն ինքը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը տարբեր առիթներով խոսել է 3,2 մրլրդ դոլարի իրատեսական ծրագրերի մասին, որոնք այս ընթացքում կառավարությունը մշակել է և  կարող է առաջարկել իրական ներդնողներին: Հիմա փաստարեն Գագիկ Ծառուկյանը տալիս է քաղաքական պատասխան՝ ինքը պատրաստ է  առնվազն հինգ անգամ ավելի շատ ներդրումներ ապահովել, եթե ստանա մեծամասնություն: Անշուշտ ներդրումնեի մասին խոստումներով մրցապայքարի մեջ մտնելը տնտեսական առաջընթացի համար կարևոր պայման է, բայց ամբողջ խնդիրն այն է, թե ով է հավատում այդ խոսոտումների իականություն դառնալու հավանականությանը: Այստեղ ամենաուշագրավը Սերժ Սարգսյանի պահվածքն է, ով ժամանակ առ ժամանակ  հիշեցնում է, որ ինքն է իրադրության տերը, սակայն քաղաքական  և նախընտրական ակտիվ քարոզչությանը փորձում է չխառնվել:  Հարց է  առաջանում, թե  դրսի ներդնողները, անկախ նրանից խոսքը Կարեն Կարապետյանի ակումբի մասնակիցների, թե Գագիկ Ծառուկյանի ընկերների մասին է, ու՞մ տված երաշխիքին են վստահելու, որ ներդրումներ կատարեն մեր երկրում: Ներդրումների իրական երաշխավորն իրականում եղել և մնում է Սերժ Սարգսյանը, որովհետև ինչպես անցած տարիներին, այնպես էլ ապրիլի 2-ից հետո  իշխանությունը կենտրոնացված է նրա ձեռքում: Եթե բավարար չափով ներդրումային վստահություն լիներ, ապա թերևս  դրսից ակնկալվող ներդրումները կարող էին նաև ավելի վաղ կատարվել: Բայց եթե ներդրումներ չեն կատարվել, նշանակում է եղել են խանգարող հանգամանքներ: Կվերնա՞ն արդյոք այդ հանգամանքները ապրիլի 2-ից հետո. եթե հավատանք Կարեն Կարապետյանին՝ այո: Բայց  երկրում կարծես թե իշխանափոխություն չի սպասվում.  անկախ նրանից հաղթելու է ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանը մնալու է  բուրգի վերևում: Հետևաբար, ըստ ամենայնի, մենք գործ ունենք նախընտրական տպավարիչ խոստումների հետ, որոնք  հետո շատ լուրջ հիմնավորումներով չեն կատարվի, ինչպես որ չեն կատարվել բազմաթիվ այլ խոստումներ:   Հայկ Դավթյան  

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am