«Ո՞վ է քեզ ուղարկել»

Բոլոր մարդիկ կարող են ասել ճիշտ կամ սխալ բաներ՝ չկա մահկանացու, որը չի սխալվում: Հայաստանում, սակայն, ընդունված չէ պարզապես ասել՝ «դու սխալվում ես»: Հենց որ մեր ականջի համար տհաճ բառ ենք լսում, առաջին հարցը, որ մենք տալիս ենք՝ «ասա, ո՞վ է քեզ ուղարկել»: Այդ հարցը կարող ենք տալ ագրեսիվության տարբեր աստիճանով, կարող ենք նույնիսկ չբարձրաձայնել, բայց հենց դրա մասին ենք, որպես կանոն, մտածում առաջին հերթին: Ենթադրություններն այն մասին, թե «ով է քեզ ուղարկել», կամ իմ դեպքում՝ ում պատվերով եմ ես գրում, կարող են լինել զանազան, այդ թվում նաեւ՝ տարաշխարհիկ: Օրինակ՝ aravot.am-ի ֆեյսբուքյան էջում մեկը մեկնաբանություն է թողել, թե ես գրում եմ… «Լուբյանկայի», այսինքն՝ ռուսաստանյան անվտանգության ծառայության պատվերով: Բա, իհարկե, անձամբ Ֆելիքս Էդմունդովիչն է ինձ անդրշիրիմյան աշխարհից թելադրում: Համացանցում Առաջին նախագահի ընդդիմախոսները լուրջ բանավեճի մեջ են: Բանավիճողները բաժանվել են երեք խմբի. 1/ Լեւոնը սիոնիստական, իսրայելյան, հուդամասոնական գործակալ է, 2/ Լեւոնը թուրքական, թուրանական, պանթուրքիստական, ադրբեջանական գործակալ է, 3/ Իսրայելի, Թուրքիայի եւ Ադրբեջանի գործակալ լինելն, ըստ էության, նույնն է, որովհետեւ նրանց շահերը 100 տոկոսով համընկնում են: Այս վերջին խումբն առավել «ինտելեկտուալ է» եւ «կրթված», քանի որ ամբողջությամբ բաղկացած է աշխարհաքաղաքական խոշոր մասնագետներից: Բանավեճում պարզապես սեփական կարծիքն ասելը թվում է թույլ ու անհամոզիչ: Այ, բացահայտել համաշխարհային դավադրություն, որի մասնիկն է քո ընդդիմախոսը՝ դա արդեն քո փաստարկները դարձնում է անբեկանելի: Դրա համար բուն ասելիքի վրա չարժե կենտրոնանալ, կարեւորը «պատվիրատուին», «ուղարկողին» գտնելն է, եւ դրանից հետո կարելի է փաստարկներ չբերել: Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ Առաջին նախագահը պարզապես սխալվում է: Ընդ որում, նսեմացնելով ժողովուրդների գործոնը՝ նա սխալվում է ոչ թե այս պահը նկարագրելիս, որովհետեւ այսօրվա վիճակում հայերն ու ադրբեջանցիներն իսկապես չեն կարող լուծել Արցախի հարցը, ինչպես չեն կարող ձեւավորել քաղաքացիական իշխանություն եւ չեն կարող արդիականացնել իրենց երկրները: Չեն կարող եւ չեն ուզում: Բայց սկզբունքային սխալը այն է, որ եթե «միջազգային հանրությունը» մեր ժողովուրդների վզին որեւէ լուծում փաթաթի (կարեւոր չէ՝ որքանով հայանպաստ կամ ադրբեջանանպաստ)՝ դա խաղաղության չի բերի, դա կբերի նոր բախումների եւ նոր թշնամանքի: Այնպես որ, Արցախի խնդիրն ի վերջո կլուծեն հայերն ու ադրբեջանցիները՝ այն ժամանակ, երբ լիարժեք, ժամանակակից պետություններ ունենան: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am