ENEMO-ն մտահոգ է ընտրությունների դիտորդության հրավեր չտրամադրելու ՀՀ ԿԸՀ որոշմամբ

Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO-ի) հայտարարությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ENEMO-ին պաշտոնական հրավեր չտրամադրելու որոշման կապակցությամբ և  ԿԸՀ-ի նամակը:   Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցը (ENEMO) խստորեն դատապարտում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ENEMO-ին պաշտոնական հրավեր չտրամադրելու որոշումը` դիտարկելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացումը Հայաստանում: ENEMO-ն նամակ (#01-272) է ստացել ԿԸՀ-ից` ի պատասխան ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու իր դիմումի: Նամակում ասված է` քանի որ տարբեր կազմակերպություններ ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնելու մեծ հետաքրքրություն են ցուցաբերել, հնարավոր է ընտրատեղամասերում «խցանում» առաջանա: ԿԸՀ-ն նաև պարզաբանում է, որ միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, ԵԽԽՎ-ն, Եվրոպական խորհրդարանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, արդեն հրավիրված են դիտորդություն իրականացնելու, և պնդում է, որ «լրացուցիչ դիտորդական առաքելություններ հրավիրելու կարիք չկա»: ENEMO-ն նաև տեղյակ է, որ այլ միջազգային կազմակերպությունների ևս հրավեր չի տրամադրվել նման պատճառաբանությամբ: ԿԸՀ որոշումը հակասում է Հայաստանի կողմից ստանձնած ԵԱՀԿ Կոպենհագենի 1990 թ. փաստաթղթի 8-րդ կետին և ԵԱՀԿ այլ փաստաթղթերով ամրագրված հանձնառություններին: ENEMO-ն հավատացած է, որ միջազգային դիտորդական առաքելության սահմանափակումը չի ծառայում Հայաստանի ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ավելացմանը և նվազեցնում է առաջիկա ընտրությունների թափանցիկությունը: ENEMO-ն հավատացած է, որ ԿԸՀ-ն չէ, որ պետք է որոշի դիտորդների բավարար քանակը, և ԿԸՀ-ն պատասխանատու է ապահովելու ընտրական գործընթացի կառավարումն այնպես, որ հնարավորություն տա բոլոր հետաքրքրված դիտորդներին անխափան իրականացնելու իրենց աշխատանքը` օրենքով սահմանված միջազգային չափանիշների համաձայն: Ընտրությունների դիտարկումն անկախ դիտորդների և անկողմնակալ քաղաքացիական խմբերի կողմից, ինչպիսին ENEMO-ն է, ցանկացած ժողովրդավարական գործընթացում կարևոր դեր ունի: Ոչ կառավարական ցանցերի կողմից միջազգային դիտորդության իրականացումը կրճատելով և թույլ տալով դիտորդության իրականացումը միայն միջկառավարական կազմակերպությունների կողմից՝ բավարար չեն ընտրական գործընթացի վստահելիությունն ապահովելու համար: ENEMO-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովելու, որպեսզի ապագայում խրախուսվի տեղական և միջազգային դիտորդական կազմակերպության կողմից դիտորդություն իրականացնելու հետաքրքրությունը: ENEMO-ն դիմում է միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությանը, և ԵԱՀԿ անդամ պետությունների կառավարություններին` դատապարտելու անկախ և անկողմնակալ դիտորդներին հրավեր չտրամադրելը: Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցը (ENEMO) անկախ անկողմնակալ ՔՀԿ-ների միջազգային ցանց է, որն աջակցում է ժողովրդավարության զարգացմանը և քաղաքական գործընթացներում քաղաքացիների մասնակցությանը: Այն բաղկացած է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 18 երկրների 23 առաջատար տեղական դիտորդական կազմակերպություններից, ներառյալ  Եվրոպական միության 3 երկրներ: 2001-ից ի վեր  ENEMO-ն իրականացրել է 23 միջազգային դիտորդական առաքելություններ:  ENEMO բոլոր անդամները նվիրված են անկողմնակալության, թափանցիկության, օբյեկտիվության և ճշտապահության սկզբունքներին: ENEMO-ն ու իր անդամները հարգում և խթանում են ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման միջազգային չափանիշները, ինչպես նաև նպաստում են կրթության, մարդկանց ներգրավման և հզորացման մեխանիզմների ներդրմանը:   Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում. ահազանգ Ղրղզստանի նախագահը կայցելի Ռուսաստան Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին Ժամանակն է լռեցնել զենքերը. Անտոնիո Գուտերեշ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄ ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ Սրբազան Իսրայելը ռմբակոծել է Գազան ու Բեյրութը Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր Վրաերթ՝ Երևանում. չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am