«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Կգնա՞ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ առճակատման եւ իշխանությունը վերցնելու, թե՞ իրականությունը մամուլի այն հրապարակումներն են, որոնց համաձայն՝ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են ԲՀԿ-ի ձայների լիմիտի հարցում, որից այն կողմ ձայները գումարվելու են, այսպես ասած, ՀՀԿ-ի հաշվին: Այս հարցն անկասկած դարձել է առաջիկա ընտրության առանցքային հարցը: Հարցն առավել եւս սրվել է այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հայտարարել է, որ իր գործընկերները կարող են 15 միլիարդ դոլար ներդնել Հայաստանում եւ իրեն զանգահարել ու ասել են այդ պատրաստակամության մասին: Ծառուկյանի այս հայտարարությունը անկասկած պատասխանն է այն քայլի, որ կատարվեց մարտի 25-ին, երբ Հայաստանում ստեղծվեց կամ հայտարարվեց Հայաստանի ներդրողների ակումբի մասին՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Այդ ակումբը անկասկած նախընտրական աջակցությունն է Կարեն Կարապետյանին եւ ՀՀԿ-ին, թեեւ այստեղ, իհարկե, ՀՀԿ-ի հանգամանքը դառնում է փոքր-ինչ հարաբերական, քանի որ այդքան էլ նույնական չեն Կարեն Կարապետյան եւ ՀՀԿ ամբողջական հասկացությունները: Ներդրումային այդ ակումբի ստեղծման ընթացքում հայտարարված թիվ չկար, թեեւ մինչ այդ Կարեն Կարապետյանը խոսել է 3,2 միլիարդ ներդրումների հաստատված ծրագրերի եւ եւս 5 միլիարդի վերաբերյալ քննարկումների մասին: Փաստորեն, համախառն հայտարարվում է մոտ 9 միլիարդի մասին: Գագիկ Ծառուկյանը փաստորեն գերազանցում է այդ թիվը գրեթե կրկնակի՝ խոսելով 15 միլիարդ դոլարի մասին, որ իր ընկերները պատրաստ են ներդնել Հայաստանում, եթե ինքը հաղթի: Արդյոք այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը պնդելու է իր հաղթանակը, թե՞ Ծառուկյանը այսպիսով նահանջի ճանապարհ է պատրաստում՝ հետահայաց կարգով բարձրացնելով նշաձողը: Այսպես թե այնպես Հայաստանում նախընտրական ընթացիկ պայքարը իր եզրագծի մոտ փաստորեն հանգում է միլիարդների՝ գաղափարական, արժեքային, ծրագրային մրցակցությունից հանգում է միլիարդների: Ընդ որում, միլիարդներ, որի մասին հայտարարվում կամ ակնարկվում է երկու կողմից էլ՝ թե՛ Ծառուկյանի, թե՛ ՀՀԿ-Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան ճամբարի, բայց որոնց, այսպես ասած, հավաստիության, իրատեսականության եւ անկեղծության մասով հանրությանը որեւէ կողմից ներկայացված չեն համոզիչ ապացույցներ եւ փաստարկներ: Այն, որ Հայաստանի համար ներդրումները կենսական անհրաժեշտություն են դարձել, կասկածից վեր է, սակայն հատկանշական է այն, որ ներդրումները դարձել են ներկայումս ընդամենը իշխանության համար պայքարի գործիք, բռունցք, որ միմյանց դեմ սկսել են ճոճել երկու, այսպես ասած, հավակնորդները, իշխանության կամ իշխող համակարգի երկու բեւեռները: Մի կողմից՝ թվում է, որ սա չարյաց փոքրագույն իրավիճակն է, երբ իշխանության համար պայքարում երկու բեւեռները փորձում են հանրության համակրանքը շահել՝ ավելի շատ ներդրումներ խոստանալով: Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում, թե հանգուցալուծումից հետո ո՞րն է լինելու պատասխանատվության մեխանիզմը, որը ստիպելու է այս կամ այն բեւեռին հաղթանակի դեպքում կատարել միլիարդների նախընտրական ավելի շատ դրոշակ կամ պաստառ, քան կոնկրետ ծրագրեր եւ հիմնավորված նախաձեռնություններ հիշեցնող խոստումները: Այդ մեխանիզմը գործնականում չկա, որովհետեւ հասարակությունը՝ երկու բեւեռների միլիարդների կռվում, գտնվում է դիտորդի կարգավիճակում: Հետաքրքիր է, իհարկե, նաեւ այն, թե ինչ կարգավիճակում է այս կռվում գտնվում Սերժ Սարգսյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am