Բանավեճ ՀՅԴ-ական և «ԵԼՔ»-ի թեկնածուների միջև

Թիվ 1` Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ՀՅԴ-ից առաջադրված թեկնածու Արմինե Ռուստամյանը այսօրվա ասուլիսում ասաց.  «Դաշնակցության ծրագրերը տարբերվող են, եթե ինչ-որ մի բան պոպուլիստական լիներ, ապա կուսակցությունը 127 տարվա պատմություն չէր ունենա: Այսօրվա կուսակցություններն ու դաշինքները նույնիսկ 127 ամսվա պատմություն չունեն:Մեր կուսակցության ծրագրերը պոպուլիստական չեն, ՀՅԴ-ն խորհրդարանում հինգ պատգամավոր ուներ և հինգ հոգով սահմանադրական փոփոխության է հասել»: ՀՀԿ-ն լուրեր է տարածել, թե ինքն ինքնաբացարկ է հայտնել, սակայն նման բան գոյություն չունի,ասաց Ա.Ռուստամյանը և հավելեց.«Տարածող ուժը նման քայլերի է դիմում և ձայների խնդիր ունի»: «ԵԼՔ» դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք 127 տարվա պատմություն չունեն և դա դրական բնութագիր են համարում: Հարցին, թե ինչու պետք է ընտրեն «ԵԼՔ»-ին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք 127 տարեկան չենք, և դա մեզ համար լավ բնորոշում է: Բացի դրանից՝ այս պահից հայտարարում ենք, որ ՀՀԿ-ի հետ դաշինք չենք կազմելու՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ Բացի այդ՝ մենք ամենաերիտասարդ դաշինքն ենք»: «ԵԼՔ» դաշինքը դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ դպրոցների տնօրենների ձայնագրություններով պայմանավորված և պահանջելու է անվավեր ճանաչել ՀՀԿ-ի գրանցումը,տեղեկացրեց Սիմոնյանը,ինչին միջամտեց   միջամտեց, որ չնայած կրթության և գիտության նախարարը դաշնակցական է, սակայն դպրոցների տնօրենները ցուցակներ են հավաքում ՀՀԿ-ի համար: Հարցին, թե փաստորեն Լևոն Մկրտչյանը ոչինչ չի արել չկուսակցականացված դպրոցներ ունենալու համար, բացի դրանից՝ ՀՅԴ-ն էլ ՀՀԿ-ի հետ համագործակցության հուշագիր ունի ստորագրած, ՀՅԴ-ական թեկնածուն պատասխանեց. «Ի՞նչ աներ, բոլորին գործից հանե՞ր»:  

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am