Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին`արտաքին քաղաքականության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ

Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար արտաքին քաղաքականությունն ունի մեծ նշանակություն։ Մեր ժողովրդին անհրաժեշտ է, որպեսզի Հարավային Կովկասում ստեղծվի անվտանգ, առանց ազգամիջյան կոնֆլիկտների ընդհանուր տնտեսական տարածք, որտեղ պետական սահմանները ապրանքների, մարդկանց եւ կապիտալի շարժի համար լինեն թափանցիկ: Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, բնական պաշարները, տնտեսական եւ սոցիալական ներուժը հանդիսանում են բավարար գործոններ տարածաշրջանում ապրող ժողովուրդների կայուն զարգացման համար։ Հարավային Կովկասը կարող է դառնալ միջազգային առեւտրի խոշոր հանգույց, ունենալ տեղական հումքով գործող առաջատար արդյունաբերություն եւ զարգացած գյուղատնտեսություն։ Տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության հարցերի շուրջ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ համաձայնության գալու համար անհրաժեշտ է ունենալ հավասարակշռված, կոմպլեմենտար քաղաքականություն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Թուրքիայի եւ Իրանի հետ, ընդ որում թվարկած պետությունների հետ անհրաժեշտ է համագործակցել նաեւ հայ ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ։ ԱՄՆ-ի աջակցությամբ հարկավոր է լուծում գտնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին, Ֆրանսիայի հետ համագործակցելով՝ ստեղծել անվտանգության եւ զարգացման երաշխիքներ Մերձավոր Արեւելքում, Լիբանանում ու Սիրիայում ապրող հայերի եւ այլ քրիստոնյաների համար, Ռուսաստանի եւ Իրանի հետ համատեղ աջակցել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայ ժողովրդի խնդիրների համաշխարհային բնույթը հարկադրում է Հայաստանին ունենալ ազատության բարձր աստիճան արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում։ Հայաստանը չի կարող իր արտաքին քաղաքականության մեջ որեւէ ուղղություն գերադասել մնացածներից։ Շատ կարեւոր է հետեւել, որ անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը չխոչընդոտի եւ չսահմանափակի Արեւմուտքի, Թուրքիայի ու Իրանի հետ հարաբերությունները։ Հայաստանի արժանապատիվ եւ արդյունավետ արտաքին քաղաքականության հիմնասյուներն են՝ - Ազնիվ եւ հավասարակշռված դիվանագիտությունը, - Լիարժեք ինքնուրույնությունը անվտանգության հարցերում եւ ժողովրդի կամարտահայտությունն` իշխանությանը առնչվող միջազգային համագործակցության հարցերում։ Սերժ Սարգսյանը մեծ վնաս պատճառեց Հայաստանին եւ Արցախին՝ ստորադասելով արտաքին քաղաքականությունն իր անձնական իշխանությունը պահելու խնդրին։ Դրա արդյունքում Ադրբեջանը հաջողվեց գրավել Արցախի պաշտպանության բանակի առաջնային որոշ դիրքեր` վստահ լինելով, որ իր միջազգային հարաբերությունների համար դա մնալու է առանց որեւէ բացասական հետեւանքների։ Այսօր առաջնահերթ խնդիր է՝ մեր երկրի արտաքին քաղաքականությունը դուրս բերել ստեղծված ճգնաժամից։ Վարդան Օսկանյանը եղել է կոմպլեմենտար դիվանագիտության հիմնադիրներից մեկը։ Նա ունի մեծ փորձ եւ լայն կապեր միջազգային հարաբերությունների ասպարեզում։ Սատար կանգնելով Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սեյրան Օհանյանի դաշինքին` մենք դրանով իսկ նպաստում ենք Հայաստանի նոր, արժանապատիվ եւ արդյունավետ արտաքին քաղաքականության ձեւավորմանը։ Դա նաեւ մեր քաղաքացիական պարտքն է` հաջորդ սերունդների համար ապահովել այնպիսի քաղաքական ժառանգություն, որը ամուր խաղաղություն եւ կայուն զարգացում կապահովի մեր տարածաշրջանում ապրող բոլոր ժողովորդների համար։ Անդրիաս Ղուկասյան «Նուբարաշեն» ՔԿՀ 28 մարտի, 2017թ․

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am