Ինտրիգը հանգուցալուծվում է,Սերժ Սարգսյանը հստակեցրել է 2018-ից հետո իր մնալ-չմնալու հարցը

Խորհրդարանական ընտրություններից հաշվված օրեր առաջ,  վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած «Հայաստանի ներդրողների ակումբ» ֆոնդի գործունեության մեկնարկի օրը Սերժ Սարգսյանը  որոշակիացրել է 2018-ի  նախագահության ժամկետի լրանալուց հետո իր կարգավիճակի հարցը՝ ուղերձ հղելով իր մրցակիցներին, նախեւառաջ վարչապետ Կարապետյանին, որ պետք չէ ոգեւորվել որեւէ միջոցառումով, ինքը մնալու է 2018-ից հետո, իսկ թե որ պաշտոնում,  կորոշի ապագայում: Արցախում զորամասերից մեկի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգի ավարտին նախագահն  անդրադարձել է հարցին, թե ինչ է անելու 2018 թվականից հետո ու որոշակիացրել.«Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»։ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումից սկսած քաղաքական ու հասարակական շրջանակներում ամենաքննարկվող հարցը եղել է 2018-ից հետո իր կարգավիճակի հարցը, հանուն որի էին հիմնավորվում սահմանադրական փոփոխությունները: Ըստ այդմ՝ նախագահության ժամկետից հետո Սերժ Սարգսյանը պետք է զբաղեցնի խորհրդարանական կառավարման համակարգում երկրի ղեկավար՝վարչապետի պաշտոնը: Սերժ Սարգսյանը 2014-ի  բարեփոխումների հանձնաժողովականների հետ հանդիպման ժամանակ թեեւ  խոստացավ, որ ինքը պետության ղեկավարի պաշտոնում այլեւս չի առաջադրվի. «Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Այդուհանդերձ  2015-ին  հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հարցին, ի վերջո, 2018 թվականին նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո ինչո՞վ է զբաղվելու, զբաղեցնելու է վարչապետի՞, Ազգային ժողովի նախագահի՞, թե նախագահի պաշտոնը, նա կրկին խառնել էր ծաղաքարտերը.«Նախ պետք է ասեմ, որ ես ձեր շտապողականությունը չեմ կիսում, և ինձ կարող են երեք տարի հետո ասել՝ նախկին Նախագահ»:Լրագրողի դիտարկմանը՝ «իսկ երեք տարին լրանալուց հետո՞», Սերժ Սարգսյանն այսպես էր պատասխանել․ «Դա արդեն այլ բան է: Իսկ դրա մասին ես կարծում եմ՝ կխոսենք 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Հիմա շատ վաղ է այդ մասին խոսելը, և այս կարևոր թեման, չեմ կարծում, որ համադրելի է իմ քաղաքական ապագայի թեմայի հետ»: «Հիմա հրաժարվու՞մ եք ձեր խոսքերից, որ չեք պատրաստվում դառնալ վարչապետ, նախագահ և ԱԺ նախագահ»,- այս հարցին ի պատասխան, նախագահը նշել էր․ «Ոչ, ես իմ խոսքերից, չասեմ երբեք, չեմ հրաժարվել, բայց հիմնականում, լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ, ոչ մի բանից չեմ հրաժարվում: Ես ուղղակի չեմ ուզում լավ գործը, սկզբունքային գործը, խառնել մեկ այլ գործի հետ: Սա է իմ ամբողջ նպատակը: Որևէ բանից չեմ հրաժարվում»:Այդ <<երբեքից>> հետո էլ ավելի խորացան կասկածները, որ Սահմանադրությունը փոխելու գլխավոր դրդապատճառը Սարգսյանի իշխանության երկարաձգումն է:  Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները անընդմեջ խույս են տալիս անգամ Սարգսյանի մնալ-չմնալու հարցից:  ՀՀԿ ղեկավարը մի կողմից բաց էր թողնում կառավարություն տանող դուռը, մյուս կողմից որեւէ հստակություն չէր մտցնում՝ մնալու է, թե ոչ: Սերժ Սարգսյանը այսօր փաստորեն հանգուցալուծել է ինտրիգը՝ անշուշտ մնալու է, որտե՞ղ,սա էլ ինքը կորշի, բա , հո, իզուր չէր նախաձեռնել այդ փոփոխությունները: Նախագահը պատահական չէ,որ կարեւորել է ապրիլի 2-ի ընտրությունների խնդիրը ու թիրախավորված, բայցեւ ոչ հասցեական քննադատել մրցակիցներին, չէ՞ որ այդ ընտրություններն են որոշելու իր իշխանության հարցը նաեւ 2018-ից հետո ու այս համատեքստում անչափ կարեւոր է լինելու միջազգային հանրության գնահատականը: Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am