Աջակցություն Ելք-ին Սերժ Սարգսյանից՝ ակամայից, թե՞ հատուկ

  Ապրիլի 25-ին Արցախ կատարած այցի ընթացքում նախագահ  Սերժ Սարգսյանը ուշագրավ անդրադարձ է կատարել ներքաղաքական ներկա գործընթացներին: Գնահատելով քաղաքական ուժերի նախընտրական քարոզչության ընթացքը՝ ՀՀԿ ղեկավարը հայտարարել է. «Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի , հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»։ Սերժ Սարգսյանի՝ «տանիքների վրա լավ ցատկողներ» արտահայտությունն, անառարկելիորեն, ուղղված էր «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանին, ով ժողովրդին առավել հասանելի լինելու համար, քարոզչության ժամանակ հաճախ բարձրանում է ավտոտնակների տանիքների վրա՝ շենքերի պատուհաններից նայող քաղաքացիներին վստահեցնելով՝ ելք կա: Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանը Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ժողովրդին հուսահատության փոսից հանելու համար պատրաստ են անգամ ցատկոտել տանիքներին․ «Եվ ոչ թե Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի դաշինքի, Դաշնակցության, մյուսների նման ցատկոտել Սերժ Սարգսյանի ստեղծած հայրենիք կրկեսում»: «Նա մեզ ասում է, թե իրեն դուր չի գալիս, որ մենք տանիք ենք բարձրանում: Բայց կներեք, այսօր Հանրապետական կուսակցությունը որպես պատգամավորի թեկնածու առաջադրել է մարդկանց, ովքեր 10 տարի Ազգային ժողովի պատգամավոր լինելով ոչ միայն տանիք, այլև Ազգային ժողովի ամբիոն չեն բարձրացել: Այդ մարդկանց ինչի՞ համար եք պատգամավորի թեկնածու առաջադրել»,- միեւնույն ժամանակ վրդովված հարց  հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին արձագանքելիս: Անշուշտ, առաջին հայացքից Սերժ Սարգսյանի կոչը Ելք-ի դեմ է, ով փորձել է ցույց տալ այդ ուժի անլրջության աստիճանը, բայց, ի վերջո, հակագովազդն ինքնին գովազդ է, եւ այն էլ ՀՀԿ ղեկավարի կողմից:Այնպես որ Ելք-ի թիմին բարեկամաբար խորհուրդ կտանք այդքան սրտին մոտ չընդունել այդ  ակնարկը: Հանրության գերակշռող մեծամասնության ատելությունը իշխող կուսակցության նկատմամբ ոչ անվիճելի է, ոչ էլ առարկելի, առավել եւս, երբ այդ կուսակցության ղեկավարն է հատուկ անդրադառնում որեւէ ուժի, կնշանակի  ի դեմս այդ ուժի, այս պարագայում՝ Ելք-ի է ՀՀԿ-ն իր հիմնական մրցակցին տեսնում,փաստն ինքնին կարող է ՀՀԿ-ից զզվող զանգվածներին կողմնորոշել դեպի Ելք: Արդյունքում Սերժ Սարգսյանը ոչ թե Ելք-ին վնասում է, այլ հակառակը՝ օգնում: Ի դեպ, առնվազն տարակուսելի է, որ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկներ չի արել ոչ Ծառուկյան դաշինքի վերաբերյալ, որը սոցիոլոգիական բոլոր հարցումների արդյունքում ավելի բարձր վարկանիշ ունի, քան ՀՀԿ-ն, դրան գումարած Սերժ Սարգսյանը,ինչպես ինքը հայտարարեց, չի ողջունում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձը: Կամ գոնե լեզվի ծայրով խոսեր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի մասին, որի դեմ ակնհայտ ճնշումներ կան: Ստացվում է, որ ՀՀԿ ղեկավարը փաստացի մրցակիցներին մի կողմ թողած, կարեւորում է տանիքների վրա ցատկոտող ու ըստ իր խոսքի տրամաբանության անլուրջ ուժի: Մի քիչ անլուրջ չէ՞… Արամ Վարդանյան  

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am